Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ես երեւի խանգարեմ ձեր քեֆը». Զուրաբյանը՝ ԵԽ եւ ԵՄ պատվիրակությունների ղեկավարներին

Փետրվար 05,2016 14:17

Հայաստանում ԵԽ գրասենյակի եւ ԵՄ պատվիրակության ղեկավարների մասնակցությամբ հանդիպմանն այսօր ներկա էր նաեւ ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը:

Մինչ միջազգային կառույցների ներկայացուցիչները քննարկում էին ընտրական համակարգում փոփոխությունների ու դրական արդյունքներ արձանագրելու իրենց տարբերակները, ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը ներկայացրեց դրական արդյունքներ ապահովելու իրենց մոտեցումները:

«Ես երեւի խանգարեմ ձեր քեֆը… բայց անհրաժեշտ է փոխել ոչ թե Հայաստանի ընտրական մշակույթը, պետք է զբաղվենք ոչ թե թրեյնինգներով, այլ պետք է էապես ու արմատականապես փոխենք այն համակարգը, որը գոյություն ունի Հայաստանում: Մենք չունենք ընտրական համակարգ Հայաստանում, որի նպատակը լինի ժողովրդի կամարտահայտման իրականացումը: Այն, ինչ ունենք, ընտրական համակարգ չէ, հանցավոր մի մեքենա է, որի նպատակն է հայտարարել կամ լեգիտիմացնել այն արդյունքները, որոնք անհրաժեշտ են իշխանություններին՝ իրենց իշխանությունը պահելու նպատակով: Դա հանցագործների՝ ընդ որում, իշխող կուսակցության տարբեր մակարդակի հանրապետականների, կրիմինալի, նրանց կողմից վերահսկվող դպրոցի տնօրենների եւ ուսուցիչների մասնակցությամբ մեքենա է, որի նպատակն է աղավաղել ժողովրդի կամքը: Վերջին հանրաքվեն դա ցույց տվեց:

Ես »ոչ»-ի շտաբի պետն եմ , պաշտոնական տվյալներով հավաքեցինք ավելի քանի 30 տոկոս ձայն, բայց իրականում «ոչ»-ը հաղթել է, քաղաքացիները զանգվածաբար ոչ են քվեարկել, բայց այս հանցագործ մեքենան լրիվ այլ արդյունքներ հրապարակեց: Կեղծվել է 500.000 ընտրողի մասնակցության թիվ, եւ դա մենք ապացուցել ենք բազմաթիվ փաստերով»,- ասաց Լեւոն Զուրաբյանը՝ հանդիպմանը ներկա գտնվող ԿԸՀ նախագահին մասին կարծիք հայտնելով, թե. «Նրա միակ գործը այդ ամբողջ հանցագործությունը լեգիտիմացնելն է»:

Պարոն Զուրաբյանի խոսքով, բոլոր հանցագործներին պետք է պատժել, բայց այս պահին ավելի ճիշտ է կենտրոնանալ լուծելի խնդիրների վրա, որոնք թույլ կտան էապես բարձրացնել ընտրական գործընթացի թափանցիկությունը. «Պետք է հասնել նրան, որ ընտրողների կողմից ստորագրված ցուցակները հրապարակվեն ընտրություններից հետո, որ բոլորը կարողանան վերահսկել ու տեսնել՝ այդ ցուցակները կեղծված չե՞ն: Պետք է մաքրել ցուցակները, որովհետեւ դրանցում քառասուն տոկոսն այն մարդկանց անուններն են, որոնք վաղուց Հայաստանում չեն ապրում, բայց կեղծ քվեարկության նպատակներով օգտագործվում են նրանց անունները: Պետք է կիրառել էլեկտրոնային համակարգ, որի հիմքում մատնահետքերով անձի իդենտիֆիկացումը կլինի»:

Նա առաջարկեց նաեւ տեսախցիկներ տեղադրել տեղամասերում:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29