Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյանը`ՀԱԿ-ՀՅԴ համագործակցության մասին. «Կոալիցիոն սերիալ, հուզիչ դրամա»

Փետրվար 05,2016 14:04

«Օճառային դրամատիկ օպերա»,- սա ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի բնութագիրն է ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության ընթացքին: Այսօր այդ մասին նա հայտարարեց խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ` սցենարի հեղինակներին հորդորելով ավելի հետաքրքիր սյուժե մտածել, քանզի կարող են ձանձրացնել ժողովրդին. «Կոալիցիոն սերիալ. շատ հուզիչ դրամա է ծավալվում մեր աչքի առաջ՝ կամ ամուսնանում են, կամ բաժանվում են, մեղադրանք են փոխանակում, հետո նորից են միանում: Կարծում եմ՝ վատ չեն մտածել, եթե մտածել էին ժողովրդին զվարճացնել, սակայն մի վտանգ կա, որ կարող է` ձանձրացնեն»:

Լեւոն Զուրաբյանը նկատում է, որ ժողովրդավարական երկրներում կոալիցիաները կազմվում են ընտրությունից հետո:

Լեւոն Զուրաբյանը կրկին խոսեց դեկտեմբերի 6-ին կայացած կեղծված սահմանադրական հանրաքվեի մասին`դա լրջագույն խնդիրներից մեկը համարելով. «Մենք չունենք ընտրական համակարգ, այն միայն իշխանության կամաարտահայտության հարց է լուծում: Այսօր իշխանությունները մեզ և մեր մեղադրանքներին էլ չեն պատասխանում, քանի որ գիտեն`պարտվել են եւ իրենց ցանկացած փաստարկ կջախջախվի»:

Նա չի ստորադասում նաեւ ՄԻՊ-ի թեմայի կարեւորությունը: ՄԻՊ Կարեն Անդրեասյանի հրաժարականը և նոր ՄԻՊ ընտրությունների գործընթացը, ըստ նրա, ղեկավարվում մեկ կենտրոնից եւ դա բոլորը կարող են հաստատել. «Հենց մեկը խանգարում է, հեռացնում են ճանապարհից: Բոլոր այն պնդումները, թե նոր Սահմանադրությամբ բարձրացվում է կուսակցությունների դերն, իրականում բլեֆ էին, քանի որ նրանք անգամ վախեցան, որ հարցը լուծվի Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողում, քանի որ այդ հանձնաժողովում ՀՀԿ-ի վերահսկողությունը քիչ է»,- ասաց նա:

ՀԱԿ խմբակցության ղեկավարը չանտեսեց նաեւ Հայաստանում վառելիքի բավական թանկ գների թեման. «Հայաստանում էժանացնումը հետընթաց դիրքերում է աշխարհից, քանի որ կա հանցավոր մենաշնորհային քաղաքականություն իշխանությունների կողմից: Հետաքրքիրն այն է, որ Կառավարությունը համաձայնեց և ասաց, թե դիմել են Արտակ Շաբոյանի կառույցին՝ ՏՄՊՊՀ-ին: Պարոն Շաբոյանն էլ ասել է, թե համաշխարհային շուկայի մասին տրված իմ թվերը սխալն են, սակայն ասեմ նրան, որ այդ թվերը վերցրել եմ համաշխարհային կազմակերպությունից, որից օգտվում են այնպիսի հեղինակավոր կենտրոններ, ինչպիսիք են Արժույթի միջազգային հիմնադրամը, CNBC, The Washington Post-ը եւ այլն: Ես հասկանում եմ, որ այս կենտրոններն էլ այնքան լուրջ չեն, որքան պարոն Շաբոյանը»:

Իսկ ՄԻՊ թեկնածուի շուրջ ՀԱԿ-ում դեռ քննարկում չի եղել: «Մենք աշխատում ենք չմասնակցել, քանի որ այն զերծ է դեմոկրատական մեխանիզմներից: ՀԱԿ պաշտոնական որոշումը շուտով կլինի, սակայն, օրիանակ՝ ես կողմ եմ Զարուհի Փոստանջյանի թեկնածությանը»,- ասաց Լեւոն Զուրաբյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29