«Միջազգային պատժամիջոցներ կիրառել Հայաստանի այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են մարդու իրավունքների խախտումներ, համատարած կոռուպցիայի եւ չբացահայտված հանցագործությունների համար, որոնք եղել են սկսած 2008 թվականի մարտի 1-ից»,- այս մասին «Նոր Հայաստանի» հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում այսօր հայտարարեց նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանը:
Նա, մասնավորապես ներկայացնում էր պահանջները, որոնք մարտի 1-ի հանրահավաքին պատրաստվում են ներկայացնել միջազգային հանրությանը: «Նոր Հայաստանի» երկրորդ պահանջն է ճանաչել Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը եւ պահանջել նրանց ազատումը. «Սա եւս կարեւոր է, որը վկայում է, թե Հայաստանում կառավարությունը հենված է ոչ թե հանրության վստահության, այլ ուժի վրա»:
Այդ պահանջների մեջ է մտնում նաեւ Հայաստանում ոստիկանների թվաքանակի կրճատումը. «18.500 ոստիկանության ծառայողներ Հայաստանում վկայում են, որ մեր երկրում կառավարությունը չունի ժողովրդի վստահությունը եւ ուժով է պահում իր դիրքը: Դա կատարվում է այն դեպքում, երբ մենք ունենք արտաքին խնդիրներ, Հայաստանը մեղադրվում է Լեռնային Ղարաբաղի օկուպացիայի մեջ: Մենք գտնում ենք, որ նման պայմաններում անհրաժեշտ է կրճատել ոստիկանական ուժերն, Արցախում անցնել բացառապես ծառայության պայմանագրային համակարգի: Դա մեզ զերծ կպահի օկուպացնելու մեղադրանքներից»:
«Նոր Հայաստանը» գտնում է, որ ամբողջ քաղաքացիական հասարակությունը պետք է միավորվի այս պահանջների շուրջ:
Կարդացեք նաև
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ