Լրահոս
Օրվա լրահոսը

Միգուցե կոչ անեիք, որ Ծառուկյանը նորից վերադառնա քաղաքականություն. «Չորրորդ իշխանություն»

Փետրվար 05,2016 11:51

Երեկ Շարմազանովին հարցնում են, թե այդ ինչպե՞ս է ստացվում, որ Հանրապետականը որոշում է համագործակցել վերջին խորհրդարանական ընտրություններում ընդամենը 5 տոկոս հավաքած Դաշնակցության եւ ոչ թև 30 տոկոս հավաքած «Բարգավաճ Հայաստանի» հետ, պատասխանում է. «Սա այլ ԲՀԿ է, սա ԲՀԿ-2 է, մի կուսակցություն է Գագիկ Ծառուկյանով, մեկ այլ կուսակցություն է  առանց Գագիկ Ծառուկյանի»:

Սա էլ է հետաքրքիր։ Գագիկ Ծառուկյանին  հռչակեցիք ժողովրդի թշնամի, մարդը ետ քաշվեց, հրաժարվեց քաղաքականությունից ու կուսակցությունից, թվում է, հատկապես դրանից հետո ԲՀԿ-ի հետ համագործակցելու որեւէ խնդիր այլեւս չկա, իսկ հիմա ասում են, թե չենք համագործակցում, քանի որ բացակայում է Գագիկ Ծառուկյանը: Եթե այդպես է, միգուցե կոչ անեիք, որ Ծառուկյանը նորից վերադառնա քաղաքականություն, ստանձնի ԲՀԿ-ի ղեկավարի գործը: Ահա այսպիսի տրամաբանություն:

Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29