Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՊ թեկնածուն որեւէ չափանիշով չի համապատասխանում շարադրված սկզբունքներին. «Ժողովուրդ»

Փետրվար 05,2016 11:24

Կարեն Անդրեսայանի հրաժարականը մի նոր գլխացավանքի առարկա է դարձել, քանի որ ՀՀ իշխանությունները շարունակում են հասարակության կողմից հեղինակություն ունեցող մարդ փնտրել՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան նշանակելու համար։

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը երեկ չբացառեց, որ Մարդու իրավունքների պաշտպանի իրենց թեկնածուն արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը կարոդ է լինել։

Նշենք, որ ըստ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքի 2-րդ հոդվածի՝ «Պաշտպանի պաշտոնում կարող է ընտրվել 25 տարին լրացած, հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող անձը…»։ Այսինքն՝ օմբուդսմեն կարող է լինել նա, ով հանրության շրջանում ճանաչված եւ հեղինակություն ունեցող անձնավորություն է, նաեւ ակտիվ իրավապաշտպան գործունեություն է ծավալել։ Սակայն երեկվանից շրջանառության մեջ է դրվել մի մարդու անուն, եւ հանրապետական պատգամավորները գովեստի խոսքեր են շռայլում մի պաշտոնյայի հասցեին, որը որեւէ չափանիշներով չի համապատասխանում շարադրված սկզբունքներին։

Բնականաբար այս չափանիշներին համապատասխանող մարդ գտնելը իշխանության համար լուրջ խնդիր է, քանի որ մտնելով համակարգ՝ ցանկացած մարդ կայծակնային արագությամբ հեղինակազրկվում է կամ իր իներտությամբ, զրո նախաձեռնողականությամբ, կամ էլ հակահասարակական գործունեությամբ։

Իսկ ո՞վ է Արման Թաթոյանը։ Նա իրավաբանական գիտությունների թեկնածու է, կրթություն ստացել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում, այնուհետեւ ԵՊՀ ասպիրանտուրայում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

Արման Թաթոյանի աշխատանքային գործունեությունն էլ բավականին հարուստ է՝ ՀՀ արդարադատության փոխնախարար (2014 թ-ից մինչ օրս), Հայաստանի ներկայացուցիչն է «Խոշտանգումների կանխարգելման Եվրոպական կոմիտեում», 2010-ից մինչ օրս սահմանադրական դատարանում՝ խորհրդական է եւ միջազգային մի շարք կառույցներում եղել է Հայաստանի ներկայացուցիչը՝ պետության կողմից ներկայացված։

Հատկանշական է, որ ներկայումս պետական պաշտոնյա Արման Թաթոյանը

բանակում չի ծառայել, եւ արդեն իսկ կասկածելի է, թե ինչպես զինվոր չդարձած մարդը պետք է պաշտպանի զինվորի ու զինվորի մոր իրավունքները։

Ի դեպ, 2014 թվականի դեկտեմբերին ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի կազմակերպած լսումների ընթացքում Արման Թաթոյանը հրապարակավ դժվարացել էր ասել՝ Հայաստանում կա՞ն քաղբանտարկյալներ, թե՞ ոչ. «Նման դիրքորոշում արտահայտելու համար պետք է լինեին որոշակի իրավական հիմքեր կամ պաշտոնական գնահատականներ»,- նշել է իշխող Հանրապետական կուսակցության թեկնածուն։

Թամարա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29