Հատված ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանի հարցազրույցից:
– Պարոն Սաֆարյան, հայտարարել էիք, որ անցած տարվա բյուջեն թերակատարվել է մոտ 80 մլրդ. դրամով։ Արդյոք ճի՞շտ է այդ տեղեկատվությունը։
– Այո՛, ես նման հայտարարություն արել եմ եւ ասեմ Ձեզ, որ դա պետական գաղտնիք չէ, պաշտոնական տեղեկատվություն է, որն ամեն տարի պաշտոնապես հրապարակվում է։ Ոլորտի պատասխանատու բազմաթիվ մարդիկ պետք է խոսեն դրա մասին, այդ եկամուտների թիվը դեռ պետք է ճշտվի, կառավարությունը պետք է հաշվետվություն տա։ Վառ երեւակայություն պետք է մարդ ունենա, որ շահարկի իմ այդ հրապարակումը։ Ամեն տարի ես խոսում եմ այդ թվի մասին, դա խեղաթյուրված թիվ չի, դա պարզապես նախնական տեղեկատվություն է։ Ի դեպ, ես ասել եմ, որ սա նախնական թիվ է, որը վերջնական պաշտոնապես կհրապարակվի մայիսին։
– Պարոն Սաֆարյան, իսկ հնարավո՞ր է՝ այդ թիվը փոփոխվի։
Կարդացեք նաև
– Այո՛, հնարավոր է՝ աճի կամ նվազի, սակայն ոչ էականորեն։ Վերջնական հրապարակումը կլինի մայիսին, երբ կառավարությունը հաշվետվություն կներկայացնի Ազգային ժողովին։
– Ձեր այդ հայտարարությունը հատկապես վերջին օրերին տարաբնույթ մեկնաբանությունների արժանացավ, անգամ տեղեկություններ հայտնվեցին, որ այն դժգոհություններ է առաջացրել իշխանական վերնախավում։ Արդյո՞ք կա նման բան։
– Ո՛չ, նման բան չկա։ Ես իմ գործն եմ արել, տեղեկություն եմ հրապարակել, որն ամեն տարի պաշտոնապես հրապարակվում է, դա իմ աշխատանքային պարտականությունն է։
Զրուցեց Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում