Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Կարապետյան. «Մեկ ազգ մեկ եկեղեցի», նման ապուշությունները ազգակործան են ուղղակի. «Հայկական ժամանակ»

Փետրվար 05,2016 11:04

«Ես տեսնում եմ, եւ պատմությունն է սա փաստել, ու եկեղեցու կարիք մենք չունենք, որովհետեւ եթե եկեղեցին այդքան օգտակար լիներ ազգին, ազգը Դեր Զոր գնացած չէր լինի հոգեւորականների գլխավորությամբ, նրանք զենքի, մարտի կկոչեին… ոչ թե դրախտի սին գաղափարներով ուղեղները արդուկել եւ հանուն ոչնչի նահատակվել»։

Հայտնի հուշարձանագետ Սամվել Կարապետյանի այս դատողություններով տեսանյութին պարբերաբար կարելի է հանդիպել համացանցում ու սոցիալական ցանցերում։

– Պարոն Կարապետյան, այսօր եկեղեցին մուտք է գործել բանակ, ուսումնական հաստատություններ, նույնիսկ ամբողջ դպրոցներ են հանձնվում եկեղեցու ենթակայությանը։ Սրա պատճառն ու նպատակը, ըստ ձեզ, ո՞րն է:

– Պատճառը, որ եկեղեցին մուտք է գործել տարբեր ոլորտներ, լայն հաշվով մեր հասարակության ընդհանուր տգիտությունն է։ Ուրիշ պատճառ չի կարող լինել։ Այսինքն՝ եթե որեւէ երկրում կրոնական կառույցներին պետության աջակցությամբ մեծ տեղ է տրվում, դա խոսում է նախ եւ առաջ այդ հասարակության հետամնացության մասին, որովհետեւ երրորդ հազարամյակ է, եւ հիմա գիտությունն այնպիսի մակարդակների է հասել, որ այդ միջնադարյան, կաղապարված այդ խնդալիք պատկերացումներով առաջնորդվող եւ այդ գաղափարները կրողներին տեղ տվող երկրները ծիծաղի առարկա են։ Նրանց կարող են տեղ տալ՝ միայն օգտագործելով պետության շահերի համար։ Եթե հոգեւորականը մտել է բանակ եւ զինվորին ասենք թե աղոթել է սովորեցնում, որ անփորձանք մնա եւ այլն… Ամենաարդիական զենքին տիրապետելն է, որ կարող է մեր զինվորի կյանքն ապահովագրել եւ թշնամու նկատմամբ մենք առավելություններ ունենանք։ Ես ընդհանրապես աղոթելուն դեմ եմ, որովհետեւ երրորդ հազարամյակում ենք։ Հիմա միայն կարող ես գիտության նվաճումներին աղոթել, եթե պիտի աղոթես, ձգտես դեպի լույսը։ Անցել են այն ժամանակները, երբ խավարը կարող է երկրպագության հասցեատերը լինել։ Ես շատ անգամ եմ ասել, որ եկեղեցին չէ միայն, որ կարող ես հիշատակ թողնել։ Կարող ես ռազմական ինստիտուտներ կառուցել, ռազմական արդյունաբերության գործարաններ կառուցել եւ նորից քո անունը լինի։

– Եթե պատկերացնենք, որ վաղը ոչ եկեղեցի ունենք, ոչ էլ քրիստոնեությունն ենք ընդունում, ի՞նչ կլինի, պետությունը ավելի ուժե՞ղ կդառնա։

– Շատ ավելի ուժեղ։ Ես միշտ ասում եմ, այսօր մեր ամբողջ ազգը մի հավատքի հետեւորդ չէ, Արեւմտյան Հայաստանում ունեք բավական թվով մահմեդական հայեր, բայց որ խոսում են, երգում են, պարում են հայերեն, օրինակ, ի դեմս համշենահայերի, կամ ասենք քրիստոնեությունը տրոհված է, չէ, ունենք կաթոլիկ հայեր, ունենք բողոքական հայեր եւ վերջապես ունենք հայեր, որ որեւէ կրոնական ուղղության հետեւորդ չեն։ Վերջերս էլ շատացել են իրենց հեթանոս համարողները։ Եվ բնականաբար այդ իրավիճակից ելնելով պիտի տեսնենք, թե որ ճանապարհն է, որ ազգին ոչ թե դեպի ավելի պառակտում կտանի, այլ դեպի համախմբում։

Ես միշտ ասում եմ՝ կրոնական ուղղություններից որեւէ մեկին ավելի մեծ ուժ հաղորդելով համայն հայության միավորմանը չենք հասնելու։ Երբ հնչեցվում է՝ ով առաքելական չէ, հայ չէ, մի՞թե սա ազգի հզորացմանն է նպաստում։ Ճիշտ հակառակը։ «Մեկ ազգ մեկ եկեղեցի», նման ապուշությունները ազգակործան են ուղղակի։

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գառնիկ says:

    Հարգարժան Սամվել !
    Վերհիշեցի անմահ Րաֆֆիին,որն դիմելով նախնիներին ցավով նշուն է.
    “Եթե դուք վանքերի տեղը, որոնցով լիքն է մեր երկիրը, բերդեր շինեիք, եթե դուք սուրբ խաչերի ու անոթների փոխարեն, որ սպառեցին ձեր հարստությունը, զենքեր գնեիք, եթե դուք այս անուշահոտությանց տեղը, որ խնկարկում են մեր տաճարներում, վառոտ ծխեիք, այժմ մեր երկիրը բախտավոր կլիներ: Մեր երկիրը չէին քանդի, մեր որդիք չէին կոտորի, մեր կանանց չէին հափշտակի:
    Վանքերից ծագեց մեր երկրի կործանումը: Նրանք խլեցին մեր սիրտը և քաջությունը, նրանք ձգեցին մեզ ստրկության մեջ, սկսած այն օրից, երբ Տրդատը թողեց իր սուրը և թագը ու մտավ մանիա այր ճգնելու:”

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29