Լրահոս
Օրվա լրահոսը

Պետրոս Մակեյան. «Հանրահավաքի առաջարկ անելու ենք Մարտի 1-ի բացահայտման հարցով շահագրգիռ ընդդիմադիր ուժերին». «Հայկական ժամանակ»

Փետրվար 05,2016 10:45

Ինչպես հայտնի է՝ ամեն տարի մարտի 1-ին Ազատության հրապարակում հանրահավաք է անցկացնում Հայ ազգային կոնգրեսը։ Հունվարի 23-ի ՀԱԿ վարչության նիստում որոշվել է, որ այս անգամ հանրահավաքը անցկացվելու է ՀԺԿ-ի հետ։ Եթե Կոնգրեսը «Նոր Հայաստանի» հետ միասնական հանրահավաքի համաձայնություն չտա՝ ստացվում է, որ 2 ուժերը խանգարում են իրար։ Ի դեպ, երկուսն էլ դիմել են Երեւանի քաղաքապետարան՝ հանրահավաքի իրազեկման հարցով։

«Մենք ամեն ինչ անում ենք, որ հանրահավաքը միասնական լինի եւ ոչ ոք ոչ ոքի չխանգարի։ Թե ինչ արդյունքի կհասնենք՝ չեմ կարող կանխատեսել»,- նկատեց Վարուժան Ավետիսյանը։

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ասել է, որ այդ հարցով քննարկում դեռ չեն արել եւ առաջիկայում էլ նախատեսված չի, ուստի չի կարող վերաբերմունք արտահայտել «Նոր Հայաստանի» առաջարկի մասին։

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն էլ նկատեց, որ «Նոր Հայաստան» շարժման կազմում ընդգրկված «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը եւ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը վաղը հյուրընկալվելու են «Հանրապետություն» կուսակցության գրասենյակում՝ միասնական հանրահավաքի առաջարկը ներկայացնելու համար։ «Կառաջարկեն, կքննարկենք, նոր պատասխան կունենամ, հիմա, բնականաբար, չունեմ»,- ասաց Արամ Սարգսյանը։

«Նոր Հայաստանի» քաղխորհրդի անդամ Պետրոս Մակեյանից հետաքրքրվեցինք՝ է՞լ որ ուժերի հետ է նախատեսվում հանդիպում։ «Ես վաղվանից եմ սկսում հանդիպումները, որովհետեւ երեկ է հրապարակվել օրակարգի նախագիծը։ Բաժանում է կատարվել, եւ ամեն մեկն իր նախընտրելի քաղաքական գործընկերոջ հետ է հանդիպելու։ Միակ պայմանն այն է, որ հանրահավաքի առաջարկ անելու ենք Մարտի 1-ի բացահայտման հարցով շահագրգիռ ուժերին եւ այն ուժերին, որոնք հասարակության կողմից ընկալվում են ընդդիմություն»,- ասաց Մակեյանը։ Ըստ նրա՝ այդպիսի ուժերը շատ չեն՝ շուրջ 10 կուսակցություն։ Մակեյանը չցանկացավ այս պահին առանձնացնել որեւէ մեկին, սակայն հաստատեց, որ խոսքը, մասնավորապես «Հանրապետության», ՀԺԿ-ի, «Քաղաքացիական պայմանագրի» մասին է։

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29