Լրահոս
Օրվա լրահոսը

EPDE-ն կեղծ է ճանաչել Հայաստանի սահմանադրական հանրաքվեի արդյունքները

Փետրվար 05,2016 10:35

Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական հարթակը (EPDE) 90 էջանոց վիճակագրական վերլուծություն է ներկայացրել 2015թ. դեկտեմբերի 6-ին Հայաստանում անցկացված սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ:

Ըստ այդ զեկույցի՝ հանրաքվեն չի համապատասխանում Եվրախորհրդի Հանրաքվեների անցկացման լավ պրակտիկայի վերաբերյալ կանոնագրքով (Code of Good Practice on Referendums) սահմանված նորմերին:

Զեկույցում մասնավորապես նշվում է, որ «պաշտոնական արդյունքները միանգամայն պարտադրված են ու կեղծված և չեն արտացոլում Հայաստանի քաղաքացիների կամքը»: «Ուստի, հանրաքվեն և դրա հիման վրա ընդունված փաստաթուղթը կեղծ են:

Դիտորդական առաքելությունը գրանցել է խոշոր չափերի, քվեարկության ժամանակ բազմակի և համատարած խախտումներ և ընտրական խախտումներ, մասնավորապես, դիտորդների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների իրավունքների սահմանափակում, քվեարկության գործընթացի խախտում, քվեատուփերի լցոնումներ, քվեների գնում, ֆիզիկական ուժի կիրառում, միևնույն մարդու կողմից մեկ անգամից ավելի քվեարկություն, ձայների հաշվարկման ժամանակ սխալ տվյալների հաղորդում և արդյունքների արձանագրության կեղծում: Ընդհանուր առմամբ գրանցվել է 1080 խախտում»,- ասվում է զեկույցում:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29