Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՊ թեկնածուն խելոք-մելոք, սուսուփուս աշխատող փոխնախարար է եղել. «Հրապարակ»

Փետրվար 05,2016 10:33

ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն ասաց, որ Արման Թաթոյանին վաղուց է ճանաչում եւ ճանաչում է որպես լավ իրավաբան։

Իսկ որքանո՞վ է իրատեսական, որ իշխանությունների կողմից առաջադրված թեկնածուն, եթե իսկապես ընտրվի, որեւէ կերպ կաշկանդված չի լինի եւ կկարողանա լիարժեք իրականացնել իր առաքելությունը։

Նահապետյանն այսպես պատասխանեց. «Ի՞նչ կաշկանդման մասին կարող է խոսք լինել։ Եթե նա վայելելու է հասարակության վստահությունը եւ ունենալու է աջակցություն, այդ թվում՝ նաեւ քաղաքական աջակցություն, կարծում եմ՝ դա բավարար հիմք է, որպեսզի մարդու իրավունքների պաշտպանը կարողանա արդյունավետ գործել»։

ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն էլ է դրական որակներով ճանաչում արդարադատության փոխնախարարին։ «Մարդկային ամենաբարձր որակներով»,- ասաց նա։ Խելոք-մելոք, սուսուփուս աշխատող փոխնախարար է եղել, նրան որքանով կհաջողվի մարդկային այդ տեսակով պայքարել իշխանությունների եւ այլոց ապօրինությունների դեմ։ «Իսկ ո՞վ է ասել, որ իշխանություններն ապօրինություններ պետք է թույլ տան»,- զարմացավ Մելիքյանը։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29