Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանության ռենտգեն պատկերը. «Ժամանակ»

Փետրվար 05,2016 10:25

Հանրապետական կուսակցության գործկոմի նիստը երեկ էլ որևէ պատասխան չի տվել ՀՅԴ-ի հետ հնարավոր կոալիցիայի կամ այսպես ասած համագործակցության ձևաչափի ձևի և չափի վերաբերյալ: ՀՀԿ-ի մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ իրենք չեն շտապում, որևէ մեկին ո՛չ ՀՀԿ-ն, ո՛չ ՀՅԴ-ն որևէ ժամկետ չեն ասել, և հավանաբար ամեն ինչ պարզ կլինի մոտ տասը օրերի ընթացքում:

ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանն էլ, ում հայրենական մամուլը ակտիվորեն տեսնում է այս կամ այն նախարարական պորտֆելը ձեռքին, հայտարարել է, որ ՀՀԿ-ի ետ մոտեցումների համատեղում է նկատվում, և իրենք գալիս են շատ ընդհանրությունների: Ինչպես երևում է՝ գալիս, գալիս, սակայն տեղ չեն հասնում: Կա՛մ շատ դանդաղ են գալիս, կա՛մ շատ դժվար, կա՛մ ըստ էության՝ հնարավոր է երկուսն էլ միասին: Մի կողմից՝ շտապելու տեղ կողմերն իսկապես չունեն, իսկ մյուս կողմից, իհարկե, հանրապետականների շարքերում կա շահերի մեծ բախում, և որևէ թև չի ցանկանում, որպեսզի Սերժ Սարգսյանը ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմի հենց իրենց հաշվին, իրենց լծակների հաշվին:

Այս վիճակն իսկապես դեմոկրատական մի վիճակ է, որը բխում է Սերժ Սարգսյանի և նաև երևի թե շատերի շահերից: Այսինքն՝ իշխանական համակարգում, ըստ էության, բազմակարծություն է, և չի պարտադրվում մեկ որոշում: Այսինքն՝ երբ խոսքը գնում է ներհամակարգային հարաբերությունների մասին, ապա դեմոկրատիան դառնում է պրակտիկ միջոց, և բոլորը գալիս են այն հայտարարին, որ պետք է որոշումները կայացվեն քննարկումների հիման վրա:

Այսինքն՝ այստեղ իրենց շահի պաշտպանության հարցն է, և քանի որ բոլորը հասկանում են, որ մեկը մյուսին վնասելը կամ բռնանալը, ըստ էության, չի բերի որևէ լավ բանի և կտանի փակուղի, եկել են այն եզրահանգման, որ պետք է քննարկել այնքան, մինչև բոլորը բոլորին համոզեն, կամ մեկը բոլորին համոզի, և կայացվի ընդունելի որոշում: Իսկ ահա երբ հարցը վերաբերում է հանրային շահերին, ապա այստեղ, իհարկե, ժողովրդավարության, քննարկումների, իրական բազմակարծության վրա իշխանությունն, իհարկե, թքած ունի, որովհետև այստեղ իշխանական թևերի շահեր գոյություն չունեն, այստեղ իշխանությունը դեմոկրատիայի մեջ «քյար» չի տեսնում:

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Roubina Ohanian says:

    Ես զարմանում եմ իսկապես: Հենց ժողովրդավարական կարգեր ունեցող եւրոպական զարգացած երկրներում, երբ հաղթում է ցանկացած կուսակցություն ու մեծամասնություն է դառնում խորհրդարանում, չի ձևավորվում կոալիցիոն կառավարություն: Համախոհական կառավարություն է լինում, երբ որևէ ուժ բացարձակ մեծամասնություն չի: Ու եթե որևէ քաղաքական ուժ ներկա չի լինում կառավարության մեջ, դա չի նշանակում, որ նրանց մեջ լավերը, սրտցավներն ու մասնագետներ չկան: Պարզապես, ժողովուրդը առիթ է տալիս հաղթած կուսակցությանը՝ կյանքի կոչելու իր ծրագրերը:
    Զարմանում եմ հայաստանյան իրադարձություններով: Զարմանում եմ իսկապես: Ինչո՞ւ պիտի ՀՀԿ-ն դիմի ուրիշ ուժերի (ցանկացած որևէ կուսակցության) համագործակցելու կառավարության մեջ, երբ ինքը բացարձակ մեծամասնություն է Ազգային Ժողովում: Ո՞ր երկրում, ո՞վ է նման բան անում: Չեմ հասկանում: Կամ էլ գուցե ես չեմ կարողանում լուրեր կարդալով իմանալ իրավիճակն ու կոալիցիոն կառավարություն ձևավորելու անհրաժեշտությունը: Ես չեմ ապրել Հայաստանում, ու այս հարցն էլ՝ Հայաստանի ուրիշ հարցերի նման, ինձ համար անհասկանալի ու զարմանալի է: Եվ ասեմ, որ իմ ուշադրության կենտրոնում Հայաստանի արտաքին քաղաքականությունն է, ու շատ շատ հարցեր անիմանալի ու պարզապես զարմանալի է ինձ համար: «Զարմանալի հայ». ասում էր Համո Սահյանը: Ի սեր հայության, ի սեր հենց այն ժողովրդավարության, որ ձգտում ենք բոլորս, մի քիչ հանդուրժող լինենք իրար նկատմամբ: Ժողովրդավարության ճիշտ օրինակ վերցնենք հենց եւրոպական երկրներից. տեսնենք թե նրանք ինչպե՞ս են շարժվում: Եվ իմ կարծիքով, մենք՝ զարմանալի հայերը, դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու: Մի վշտացեք: Սխալ բան չեմ ասում:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29