Լրահոս
Օրվա լրահոսը

Ինտելեկտի, ռեսուրսի, վարկանիշի դեֆիցիտ ունեցող ՀՀԿ-ին ՀՅԴ-ն նոր շունչ է հաղորդելու. «Հրապարակ»

Փետրվար 05,2016 10:15

Հայ ավանդական կուսակցություններից միայն ՀՅԴ-ն է կարողացել 100-ամյակի միջով գրեթե անփորձանք անցնել եւ պահպանել նախկին հզորության որոշակի մասը։

Սա այն կուսակցությունն է, որի գոյության հետ է կապվում մեր առաջին հանրապետությունը։

Սա նաեւ այն կուսակցությունն է, որը 90-ականներին հալածվեց իշխանության կողմից, սակայն կարողացավ բանտերի ու փորձությունների միջով անցնել ու չոչնչանալ։

Սա նաեւ այն կուսակցությունն է, որն ամուր կառույցներ ունի շատ պետություններում եւ ՀՀ մարզերում։ Այնպես որ, այդ 5 մանդատով չի չափվում ՀՅԴ-ի կշիռը։

Եվ ըստ այդմ նրա այսօրվա որոշումն էլ՝ կոալիցիա կազմելու, այնքան անմեղ չէ, որքան թվում է առաջին հայացքից։ Երկրի տնտեսության, արտաքին քաղաքականության մեջ ձախողումներ արձանագրած Հանրապետականին մեկնված ՀՅԴ ձեռքը մի բան է նշանակում՝ ամրացնել գործող իշխանություններին, երկարացնել նրա գոյատեւումը, ինչպես նաեւ բարդացնել իշխանափոխության ձգտող ուժերի ծրագրերը։

Ինտելեկտի, ռեսուրսի, վարկանիշի դեֆիցիտ ունեցող ՀՀԿ-ին ՀՅԴ-ն նոր շունչ է հաղորդելու։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29