Լրահոս
Օրվա լրահոսը

Միացյալ Նահանգների Կոնգրեսում անհանգստացած են Թուրքիայի ժողովրդավարության մակարդակով. «Ամերիկայի Ձայն»

Փետրվար 05,2016 10:03

Ժողովրդավարական սկզբունքների դեմ Թուրքիայի իշխանությունների գործողությունները ոչ միայն վտանգում են Թուրքիային եւ հարեւան երկրներին, այլեւ վնասում են Միացյալ Նահանգների շահերին: Այս մասին Կոնգրեսում անցած լսումների ընթացքում հայտնել է Freedom House իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Նեյթ Շենքանը:
«Երկրի ներսում քրդական շարժումը ճնշելու Թուրքիայի կառավարության փորձերն ուղղված են ոչ միայն Թուրքիայի ներսում խաղաղության հաստատման դեմ, այլեւ՝ Սիրիայում եւ Իրաքում ճգնաժամի կարգավորմանն ուղղված ԱՄՆ-ի փորձերի դեմ», ասել է Շենքանը:

Կոնգրեսական Գրեգորի Միքսը լսումների ընթացքում ընդգծել է, որ Վաշինգտոնում հավատում են, որ կառավարությանը քննադատելու համար լրագրողներին եւ գիտնականներին քրեական պատասխանատվության ենթարկելով՝ Թուրքիայի կառավարությունն ավելի է խորացնում խնդիրը:

«Մենք ԱՄՆ-ի Կոնգրեսում շատ անհանգստացած ենք Թուրքիայում ժողովրդավարության վիճակով», – նշել է նա:

Անդրադառնալով Թուրքիայի ներսում տեղի ունեցող իրադարձություններին՝ կոնգրեսական Սիսիլինին նշել է, որ իշխանությունները երկրի ներսում պատերազմ են իրականացնում:
«Հուլիսից ի վեր, Թուրքիայի իշխանությունների կողմից իրականացվող գործողությունների արդյունքում զոհվել է քաղաքացիական շուրջ 230 անձ», – ասել է Սիսիլինին:

Նյութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29