Նոր Նորքում հերթական «մոլ»-ը՝ առեւտրի կենտրոնն է վեր խոյանում: Ըստ որոշ լուրերի՝
«մոլը» կառուցում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Դատելով այս կառույցի շառավիղից՝ այն հսկայական է լինելու, ինչը նշանակում է, որ այդ հատվածում գործող մի քանի տասնյակ փոքր ու միջին կրպակներ ու խանութներ պարզապես «ոչնչանալու» են:
Մի կողմից՝ կառավարության պատասխանատուներն ասում են՝ փոքր ու միջին բիզնեսը
տնտեսության շարժիչ ուժն է, մյուս կողմից՝ ամեն կերպ խթանում, որպեսզի «մոլաշինական» մոլուցքով տարված օլիգարխների ծրագրերն անխափան իրագործվեն:
Լուսանկարը՝ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
04.02.2016