Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես մաքրել միզուղիները

Փետրվար 05,2016 11:30

Միզուղիները կարեւոր նշանակություն ունեն մեր օրգանիզմի առողջության պահպանման համար, ուստի հարկավոր է ուշադիր լինել եւ բորբոքվածության, ավազի կամ քարի դեպքում շտապ մաքրել` հետագա լուրջ խնդիրներից խուսափելու համար:

Իրար խառնել (ըստ քաշի) հավասար քանակությամբ` առանց կորիզների աղացած կիտրոն (կեղեւի հետ միասին), մեղր եւ ձիթապտղի յուղ։ Պահել սառնարանում։

Ընդունել երիկամներում ավազահատիկներ լինելու դեպքում` մեկական ճաշի գդալ` օրը երեք անգամ՝ ուտելուց 30 րոպե առաջ։

Երիկամներում քարի առկայության ժամանակ` 10 թեյի գդալ թրթնջուկի սերմերի վրա լցնել մեկ լիտր Կագոր տեսակի գինի, թրմել երեք օր։

Խմել ուտելուց 30 րոպե առաջ` օրը երեք անգամ, մեկական թեյի

գդալ։ Օգտագործելուց առաջ պարունակությունը թափահարել։

Երիկամային եւ լեղապարկի քարերի դեպքում լավ է օգտագործել բազուկի, վարունգի եւ գազարի հյութերի խառնուրդը (1:1,5:2 հարաբերությամբ)։

100 գրամ ուրցի սերմի վրա լցնել մեկ լիտր չոր սպիտակ գինի, թրմել մեկ ամիս մութ, զով տեղում, պարբերաբար թափահարել հեղուկը։ Խմել երիկամային, միզաքարային հիվանդությունների ժամանակ, սրտխառնոցի դեպքում` որպես միզամուղ` 50 գրամ, օրը երեք անգամ` ուտելուց 30 րոպե առաջ։

Միզաքարային հիվանդության ժամանակ, վերցնել 30 գրամ տորոն (խոտաբույս), 15-ական գրամ մասուր, գիհու պտուղներ եւ կեչու տերեւ։ Մեկ թեյի գդալին` մեկ բաժակ եռման ջուր։ Թրմել 4-5 ժամ, ըմպել կում-կում մեկ օրվա ընթացքում։

Մեկ ճաշի գդալ խնձորի մանրացրած կճեպի վրա լցնել եռման ջուր, թրմել 30- 40 րոպե` փաթաթելով սրբիչի մեջ։ Խմել երիկամների բորբոքման ժամանակ 1/3 բաժակ` օրը երեք անգամ` ուտելուց 30 րոպե առաջ։

50 գրամ ընկույզի միջուկը մանրացնելով փոշի դարձնել, վրան լցնել մեկ բաժակ կաթ, եփել, թողնել սառչի։ Խմել օրվա ընթացքում։ Օգտակար է երիկամների հիվանդության, նաեւ սակավարյունության դեպքում։

Իրար խառնել մեկ թեյի գդալ թարմ պատրաստած գլուխ սոխի եւ խնձորի խյուսերը, ավելացնել նույնքան մեղր եւ ընդունել ուտելուց 30 րոպե առաջ։

Ամեն անգամ միզապարկի թուլության դեպքում պատրաստեք այս չափաբաժինը։

mizuxi8-2

Մեկ ճաշի գդալ քերած ծովաբողկի վրա լցնել մեկ բաժակ եռացրած կաթ եւ 20-30 րոպե դնել տաք տեղ, այնուհետեւ քամել եւ օրվա ընթացքում խմել ոչ մեծ ումպերով։

Նրանք, ովքեր որոշել են ազատվել միզապարկի քարերից, պետք է ամեն օր ընդունեն սոխի թուրմ, ապակե շիշը կիսով չափ լցնել մանրացրած սոխով, մինչեւ վզիկն ավելացնել սպիրտ կամ օղի եւ 12 օր դնել տաք տեղ, որ թրմվի։ Ապա քամել եւ խմել մեկ ճաշի գդալ, օրը երկու անգամ` ուտելուց կես ժամ առաջ։

Չնայած, որ շատերը նախընտրում են բնական միջոցներով բուժումներ կատարել, բայց չպետք է մոռանալ, որ ցանկացած բուժում` առանց բժշկի հետ խորհրդակցելու, կարող է խորացնել առկա խնդիրը:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
04.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29