Լրահոս
Օրվա լրահոսը

Օրգանիզմի գերսառեցումը եւ գերտաքացումը` մաշկային հիվանդության պատճառ

Փետրվար 05,2016 11:00

Մաշկի թարախաբշտիկային հիվանդություններից է պիոդերմիան, որը հատկապես վտանգավոր է երեխաների համար, քանի որ նրանց մաշկը եւ ամբողջ օրգանիզմը զգայուն է ստաֆիլոկոկերի եւ ստրեպտոկոկերի հանդեպ:

Այս հիվանդության պատճառները կարող են հանդիսանալ օրգանիզմի գերսառեցումը եւ գերտաքացումը, մաշկի մշտական կեղտոտումը, քրտնոտությունը, նյութափոխանակության խանգարումները, A եւ C վիտամինների անբավարարությունը, հյուծող քրոնիկական հիվանդությունները, անձնական հիգիենայի կանոնների խախտումը եւ այլն:

Մաշկի թարախաբշտիկային հիվանդություններով տառապող հիվանդները (հատկապես` երեխաները) պետք է եղունգները կարճ կտրեն եւ ամեն օր քսեն յոդի, կամ մեթիլեն կապույտի սպիրտային լուծույթներ:

Եթե մաշկի վնասված հատվածում առաջանում է կարմրություն, այտուց եւ ցավեր, անհրաժեշտ է դիմել մաշկաբանի կամ մանկաբույժի: Հիվանդի օգտագործած անկողինը լվանալիս հարկավոր է այն սոդայով եռացնել, բնակարանը լավ օդափոխել եւ կատարել սոդայով մաքրում:

mashk8-2

Ժողովրդական բժշկությունը առաջարկում է հետեւյալ միջոցները.

1 ճաշի գդալ ուղտափշի վրա լցնել մեկ բաժակ ջուր եւ եփել բերանը փակ էմալապատ ամանի մեջ` ջրային բաղնիքում` մոտ 20 րոպե։ Քամել, թողնել սառչի։ Այնուհետեւ զգուշությամբ դատարկել, որպեսզի նստվածքը մնա ամանի հատակին։ Օգտագործել թրջոցների ձեւով։

Մեկ ճաշի գդալ խնկածաղիկի վրա լցնել մեկ բաժակ եռման ջուր եւ եփել բերանը փակ էմալապատ ամանի մեջ ջրային բաղնիքում` 15 րոպե։ Հովացնել, քամել եւ խմել 1/2 բաժակ` օրը երկու անգամ, ուտելուց 15 րոպե առաջ։

1- 2 ճաշի գդալ մանրացրած կաղնու կեղեւի վրա լցնել 0,5 լիտր ջուր եւ 15-30 րոպե եփել։ Եփուկը պետք է պատրաստել ամեն օր եւ օգտագործել միայն արտաքին թրջոցների ձեւով։

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
04.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29