Իրավապաշտպան Արթուր Սաքունցը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ՀՀԿ-ի թեկնածու արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանին համարում է պրոֆեսիոնալ:
«Արման Թաթոյանի հետ աշխատել ենք, նա նախորդ նախարարի ժամանակվանից էր դեռ աշխատում եւ հենց կոնկրետ խոշտանգումների ձեւակերպման, այն քրեականացնելու ուղղությամբ էր աշխատում: Ինքը ժամանակին օմբուդսմենի գրասենյակում է աշխատել: Նորմալ եմ նայում նրա առաջադրմանը, բայց եւ հասկանում եմ, որ նա իշխանության ներկայացուցիչն է, այդ սահմանակումներին կենթարկվի: Բայց կարծում եմ՝ Հայաստանն այն պետությունը չէ, որ միայն իշխանության ազդեցությունը որոշիչ լինի, որովհետեւ, այնուամենայնիվ, կա հանրային կարծիք, պահանջներ եւ այլն, ուզի թե չուզի՝ հաշվի պետք է նստի»,- ասաց պարոն Սաքունցը:
Արդյոք պաշտպանը կլինի՞ հետեւողական, թե ոչ, այս հարցն է պարոն Սաքունցին հետաքրքրում.«Այն, որ Թաթոյանը պրոֆեսիոնալ է, չեմ կասկածում, իհարկե, եթե համեմատեի հետեւողականության առումով Զարուհի Փոստանջյանի հետ, համեմատելու չէ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ