Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՅԴ-ի հետ համագործակցության հիմքում պաշտոնների բաժանումը չէ». Շարմազանով

Փետրվար 04,2016 22:44

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ գործադիր մարմնի նիստը: Ավելի քան երկու ժամ տեւած նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին ասաց, որ մանրամասն քննարկել են նոր ընտրական օրենսգրքի վերաբերյալ հարցերը եւ դա էր պատճառը, որ նիստը երկար տեւեց:

«Ձեզ պետք է հիասթափեցնեմ, այսօր ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի հետ կապված վերջնական որեւէ հարց չենք քննարկել: Քննարկումները շարունակվում են: Եկող շաբաթվա ընթացքում մենք կունենանք հստակություն: Ամեն ինչ լավ է, եղեք լավատես»,- ասաց պարոն Շարմազանովը:

Ըստ նրա, ՀՅԴ-ի հետ համագործակցության հիմքում պաշտոնների բաժանումը չէ, այլ գաղափարախոսության, պատասխանատվության խնդիրը. «Մամուլը մի օր մի բան է գրում, հաջորդ օրը  հերքում»:

ՀՀԿ խոսնակի խոսքով, նիստում չեն քննարկել նաեւ ՄԻՊ-ի հարցը, բայց վաղը ՀՀԿ խմբակցության նիստ է լինելու ու վերջնական որոշում այդ հարցում կլինի. «Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի թեկնածության առաջադրումը մեր կողմից շատ հավանական է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29