Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ովքեր են եղել հայերը «Մետաքսի ճանապարհի» դարաշրջանում եւ ով են հիմա

Փետրվար 04,2016 20:52

Փետրվարի 8-ից 25-ը Երեւանում անցկացվելիք «Հայ-չինական մշակութային օրեր» ծրագրի առիթով այսօր հրավիրված մամուլի ասուլիսում Երեւանում մշակույթի եւ գիտության չինական կենտրոնի տնօրեն Իզաբելա Մուրադյանը, խոսելով երկու ժողովուրդների բազմադարյան մշակույթի եւ կապերի մասին, ասաց. «Մենք՝ հայերս, մեր ուղին սկսել ենք չինացիների հետ գրեթե նույն ժամանակ: Բայց տեսեք, թե այսօր մենք որտեղ ենք, իսկ չինացիներն ուր են հասել: Վստահ կարող եմ ասել, որ մենք  սովորելու բաներ ունենք եւ ավելի ուշադիր պետք է նայենք եւ այն փորձին, գաղափարախոսությանը, որով ղեկավարվել է Չինաստանը՝ հասնելով այսօրվա բարձունքին:

Հայերին չինացիները ճանաչել են շատ վաղուց, մեր թվարկությունից առաջ: Այսօր այն, ինչ կոչվում է «Մետաքսի ճանապարհ», իրականում եղել է ավելի լայն շրջանակների ապրանքաշրջանառություն Եվրոպայի եւ Ասիայի միջեւ: Եվ հայերի դերն այդտեղ ուղղակի անհնար է անտեսել: Հայաստանը ահագին ապրանքատեսակներ է արտահանել Չինաստան: Մենք տեղյակ ենք, թե Չինաստանը ինչ է արտահանել Արեւմուտք: Ու շատ քչերը գիտեն, որ Հայաստանը Չինաստան արտահանել է Որդան Կարմիրը, որը շատ հայտնի է եղել եւ օգտագործվել է Չինաստանում որպես Մետաքսի ներկման միջոց: Արտահանվել են նաեւ դեղաբույսեր, ոսկի: Դրա մասին գրավոր ապացույցներ կան, որ թողել են եւ հայ, եւ այլ ազգերի պատմիչները: Եթե մասնակցեք եւ հետեւեք մեր միջոցառումներին, կիմանաք, թե ինչու  են եվրոպացիները ժամանակին հագել հայ վաճառականների հագուստ, որպեսզի Չինաստան մուտք գործելու եւ անարգել տեղաշարժվելու իրավունք ստանան: Հայերն այնքան հայտնի եւ հարգված են եղել Չինաստանում, որ եվրոպացիները ստիպված դիմել են այդ հնարքին»:

Տիկին Մուրադյանը նաեւ անչափ հետաքրքիր այլ տեղեկություններ տվեց, որոնց ավելի մանրամասն կարելի կլինի ծանոթանալ «Հայ-չինական մշակութային օրերի» շրջանակներում կազմակերպվելիք վեց միջոցառումներին մասնակցելով:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29