Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արամի 30 շենքը կներառվի «Հին Երևան» ծրագրում

Փետրվար 04,2016 20:10

ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը նախօրեին ԱԺ-ում պատասխանելով պատգամավոր Թ. Պողոսյանի հարցին, անդրադարձել է դեռևս 2007 թ-ին կառավարության որոշմամբ հանրային գերակա շահ ճանաչված և օրեր առաջ քանդված  Արամի 30 հասցեում գտնվող շենքին, նշելով. Արամի 30 շենքի նկատմամբ քաղաքացիների վերաբերմունքն ու այն պահպանելու մեծ ցանկությունը հաշվի առնելով (նկատենք, որ բոլոր գլխավոր հատակագծերով այդ շենքը պիտի տվյալ հատվածից հանվեր՝ ապահովելով Արամի փողոցի լայնացումը) արդեն իսկ դիմել եմ «Հին Երևան» ծրագրի ճարտարապետ Լևոն Վարդանյանին` շենքը տվյալ  ծրագրում ներառելու հարցով»:

Տեղեկացնենք, որ 2014 թվականի դեկտեմբերի 1-ին ՀՀ կառավարությունը ՀՀ «Մուլտիկոնտինենտալ Դիստրիբյուշն» ՍՊԸ-ն՝ համաձայնագիր են ստորագրել «Հին Երևան» կառուցապատման ներդրումային ծրագրի վերաբերյալ: Շարունակվում են նախագծման աշխատանքները: Մի հատվածում սկսվել են հողային աշխատանքներ, ինչպես նաև զուգահեռ աշխատանքներ են կատարվում 2.5 հա տարածքի իրացման մասով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ     ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ   ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29