Վարդենիսի դատարանում քիչ առաջ ավարտվեց Էրվին Սարկիսյանի նկատմամբ հարուցված քրեական գործով դատաքննությունը:
Էրվինի պաշտպան ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լիպարիտ Սիմոնյանն ասաց, թե իր պաշտպանյալն արդարացել է սուտ մատնության գործով:
Նախաքննական մարմինը զինվորական Էրվին Սարկիսյանին մեղադրանք էր առաջադրել, որ նա 2014թ. ապրիլ – մայիս ամիսների ընթացքում սուտ ցուցմունք տալու համար կաշառել է քրեական գործով Միշա Պողոսյանին՝ այն է՝ մեղադրյալ Արման Թադևոսյանի վերաբերյալ տված ճշմարտացի ցուցմունքները դատարանում չպնդելու դիմաց, խոստացել է «վերջինիս զինվորական կոչում շնորհել, շքանշանով պարգևատրել, ինչպես նաև աջակցել զինծառայության ընթացքում առաջացած խնդիրների լուծման հարցում»:
Դատավորն էր Վարդան Հարությունյանը:
Կարդացեք նաև
Առաջին դատական նիստն անցյալ տարի էր, հունիսի 22-ին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ