Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՀ. Ադրբեջանի տնտեսությունը զգալի վնաս է կրել ճգնաժամից. Contact.az

Փետրվար 04,2016 18:35

Ադրբեջանի տնտեսությունը 2015թ. զգալի վնաս է կրել մի շարք բացասական ցնցումներից, մասնավորապես նավթի գների անկումից և ազգային արժույթի փոխարժեքի նվազումից: 2015թ. առաջին կեսին նկատվել է որոշակի աճ, իսկ երկրորդ կեսին այդ ձեռքբերումները կորցրել են:

Այս մասին հաղորդում է contact.az-ը՝ վկայակոչելով Արժույթի միջազգային հիմնադրամի հայտարարությունը, որը հրապարակվել է հունվարի 29-փետրվարի 3-ը Մուհամեդ Էլ Քորչիի ղեկավարությամբ Բաքու կատարված առաքելության արդյունքում:

ԱՄՀ առաքելության զեկույցում նշվում է, որ նավթային եկամուտների անկմանը զուգընթաց կառավարությունը փորձել է կարգավորել ֆիսկալ քաղաքականությունը:

Պետական ներդրումները, որոնք բավականին շատ էին նավթի բարձր գների պայմաններում, այժմ նվազել են. հայտարարվել է բիզնես միջավայրի բարելավման համար կառուցվածքային փոփոխությունների մասին:

«Առաջիկայում իշխանությունները կբախվեն լուրջ խնդիրների հետ, տնտեսական աճը և վճարային հաշվեկշիռը լուրջ ճնշման կենթարկվեն: Սակայն իշխանությունները միանգամայն կարող են հաղթահարել այդ խնդիրները, եթե անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն»,- ասվում է զեկույցում:

Պատրաստեց՝ Վիկտորյա Անդրեասյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29