Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դատարանը Աշոտ Սուքիասյանի ներկայացրած փաստաթուղթը պաշտոնական չհամարեց

Փետրվար 04,2016 18:17

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում փետրվարի 4-ին դատավոր Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ շարունակվում էր «Օֆշորի գործի» քննությունը:

Ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանի պաշտպան Յուրիկ Խաչատրյանը շարունակում էր հրապարակել ապացույցներ, սակայն, Վլադիմիր Գրիգորյանը ընդհատեց նրան, հայտարարելով՝ մեղադրանքի ծավալում այդ ամենը կա. «Այդպես որ լինի 36 հատորի ցանկացած էջը կարող ենք բարձրացնել, կարդալ, որը որ բացարձակապես կապ չունի մեղադրանքի հետ»:

Դատավոր Գրիգորյանի հարցին, թե կողմը կարո՞ղ է ներկայացնել որեւէ փաստաթուղթ 2010 թվականի հունիսի 29-ից հետո որեւէ տեխնիկա ձեռք բերելու մասին,  Աշոտ Սուքիասյանը հայտարարեց, որ Աֆրիկայի Սիերա Լիոն հանրապետության  կառավարությունից եւ այլ գերատեսչությունից ստացած գրությունները:

«Աբսուրդ եմ համարում ձեր մեկնաբանությունները, դա պաշտոնական փաստաթուղթ չեմ համարում, երբ որ պաշտոնական փաստաթուղթ ներկայացնեք դատարանին, դա կքննարկենք, կընդունենք: Ֆայլով ինչ-որ մեկը ինչ-որ մի բան է ուղարկել, Հայաստանի դատարանի ականջներից բան ա, հա՞ կախած»,- հայտարարեց Վլադիմիր Գրիգորյանը:

Մեղադրողը նկատեց, որ այդ գրությունը ստացվել է էլեկտրոնային նամակի միջոցով, հետեւաբար այն համարվում է լուսապատճեն. «Եթե այդ փաստաթուղթը ստորագրված է, ապա ի՞նչ իրավասու մարմնի կողմից է ստորագրված, ի՞նչ լիազորություններով է օժտված: Ուստի՝ ես խնդրում եմ, որ հիշյալ փաստաթուղթը չդիտվի որպես ապացույց»:

Դատավոր Գրիգորյանը հայտարարեց, որ ցանկալի կլիներ՝ պաշտպանական կողմը հաջորդ դատական նիստին պաշտոնապես ներկայացնի, թե տվյալ անձն ով է եւ ինչու այդ գրությունը քննչական մարմնին  եւ դատարանին չի ուղարկում:

Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 11-ին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29