Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը մերժել է ՀՅԴ-ականների՝ Ռոմիկ Մանուկյանին Շիրակի մարզպետ վերանշանակելու առաջարկը. կա նոր թեկնածու

Փետրվար 04,2016 17:53

Ինչպես հայտնի է, ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիա կազմելու շուրջ տարվող բանակցությունները նաեւ վերաբերում են Շիրակի մարզպետի պաշտոնին: Դաշնակցականները տեւական ժամանակ է՝ քննարկում էին Շիրակի մարզպետի պաշտոնը հետ ստանալու հարցը: Այս խոսակցությունները մի պահ ակտիվացան անցած տարվա աշնանը՝ սահմանադրական հանրաքվեից առաջ, իսկ այժմ, երբ երկու կուսակցություններն արդեն բանակցությունների սեղանի շուրջ են նստում, մեզ հավաստիացնում են, որ այն կավարտվի Ֆելիքս Ցոլակյանի՝ մարզպետի պաշտոնից հեռանալով:

Ըստ մեր տեղեկությունների, այսօր ՀՅԴ-ն Սերժ Սարգսյանին է ներկայացրել Շիրակի մարզպետի պաշտոնում Ռոմիկ Մանուկյանին վերանշանակելու հարցը ու արժանացել է բավական կոպիտ վերաբերմունքի: Նախագահը կտրուկ մերժել է դաշնակցականների այս թեկնածուին:

Այսօրվանից ՀՅԴ-ն շրջանառության մեջ է դրել մեկ այլ թեկնածուի անուն՝ Հակոբ Մաթիլյանի, որը ծնունդով Արթիկ քաղաքից է, եղել է ԱԺ պատգամավոր, ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ, 2009 թվականին պաշտոնազրկվել է ՀՅԴ-ի՝ կոալիցիայից դուրս գալու պատճառով: Իսկ անցած տարի դարձյալ պաշտոն է ստացել. վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն այժմ սպասողական վիճակում է, նրա՝ ԱԱԾ վերադառնալու խոսակցությունները կարծես թե չեն իրականանում: Թե ո՞ւր կտանեն գեներալ Ցոլակյանին մարզպետի պաշտոնը լքելուց հետո, դեռ անհայտ է:

Նշենք, որ ՀՅԴ-ի՝ Շիրակի մարզպետի պաշտոնը ստանալու մտադրությունն ամենեւին էլ մարզի պաշտոնյաների սրտով չէ: Նրանցից շատերը մեզ հետ զրույցում նշում են, որ Շիրակն այն մարզը չէ, որտեղ կարելի է կուսակցություն-կուսակցություն խաղալ, սոցիալապես բարդ վիճակում գտնվող տեղանքում առանց այն էլ մարդ չի մնացել:

Վերջիններս ափսոսում են նաեւ Ֆելիքս Ցոլակյանին, նրան բնութագրում են որպես ճշմարտախոս, համեստ, ժողովրդական ու իրավիճակին տիրապետող մարդու: Նա իր պաշտոնավարման տարիներին կարողացել է այնպես անել, որ բոլոր կլանները հաշվի նստեն իր հետ, քրեական հակում ունեցող ընտանիքները չակտիվանան ու բոլորը, այդ թվում մարզի բոլոր պաշտոնյաները իրենց տեղը լավ իմանան: Շիրակը թերեւս այն մարզն է, որտեղ կառավարելը իրոք շատ բարդ է:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Victor Hugo/ “Ruy Blas”, Acte III, scène 2

    առաջին տող

  2. Մեսրոպ Թումանյան says:

    Արևմտյան Հայաստանը դատարկած կուսակցության համար ինչ դժվար բան է Շիրակը դատարկելը:

  3. Արմեն Արիստակեսյան says:

    Մարզի պաշտոնյաների անունից խոսելու փոխարեն ճիշտ կլիներ նրանիցից մի քանիսի խոսքը մեջբերել, որպեսզի հոդվածը պատվիրվածի տպավորություն չթողնի:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29