Լրահոս
Օրվա լրահոսը

Անկողնում գամված կին կալանավորը հացադուլ է հայտարարել

Փետրվար 04,2016 17:06

Արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Սերվենիկ Գեւորգյանը երկու օր է հացադուլի մեջ է: Այս մասին քիչ առաջ Aravot.am-ին ասաց նրա պաշտպանը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Գայանե Գրիգորյանը (լուսանկարում):

Պաշտպանը փորձել է նրան տեսակցել, պատկերն այսպիսին էր. «Կին կալանավորներն էին իջեցնում սայլակով: Տղամարդիկ էլ չէին բռնել: Ձախ կողմը պարալիզացված կնոջը իջեցրել են աստիճաններով: Կնոջ վիճակն ավելի վատացավ: Նա պետք է միշտ պառկած վիճակում լինի»,- ասում է Գայանե Գրիգորյանը, կատարվածը համարելով խոշտանգում իր պաշտպանյալի նկատմամբ:

«Անձը բառիս բուն իմաստով խոշտանգվում է, անմարդկային դաժան վերաբերմունքի է արժանանանում, այն դեպքում, երբ նրա սեռը գոնե կարող են հաշվի առնելով, առաջնային բուժօգնությունը ցույց տան»,- ասում է պաշտպանը:

Գ.Գրիգորյանն ուշադրություն է դարձնում քրեակատարողական հիմնարկի բուժանձնակազմի ու առողջապահության նախարարության բուժսպասարկման վրա.«Խցում թողել են կալանավորին, բախտի քմահաճույքին»:

Պաշտպանը դիմել է ՀՀ նախագահին, առողջապահության նախարարին, արդարադատության նախարարին, ՄԻՊ-ին:

Նշենք,որ կալանավորն իր գիտակցությունը կորցրել էր հունվարի 23-ին:Երբ ուշքի է եկել, զգացել է, որ ձախ ձեռքը, ոտքը անշարժացել են, չի կարողանում խոսել:

Նրան տեղափոխել են Աբովյան քաղաքի բժշկական կենտրոն, իրականացրել կոմպյուտերային տոմոգրաֆիա: Ըստ պաշտպանի, նրան տեղափոխել են «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժին, ապա՝ հիվանդասենյակ:

Կալանավորը չի կարողանում շարժվել, ինքնուրույն նստել:

Որպեսզի խցակիցներին նեղություն չտա, նա չի ուտում, չի սնվում:

Մինչդեռ նրան անհրաժեշտ է մշտական խնամք, դեղորայք:

Ի դեպ, «Գրիգոր Լուսավորիչ« բժշկական կենտրոնում Սերվենիկ Գեւորգյանի հարազատները հորդորել էին անձնակազմին, դուրս չգրել նրան այդ վիճակով, սակայն , կալանավոր կնոջն առանց հենակի, առանց տեղափոխման հարմարանքների ստիպել են ոտքով տեղափոխվել, նա հեկեկալով հայտարարել է, որ չի կարողանում շարժվել:
Մանրամասները «Առավոտ» օրաթերթի առաջիկա համարներից մեկում:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29