Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԵԴ-ը չի բավարարել ԱԺՄ անդամ Լավրենտի Կիրակոսյանի հայցը 

Փետրվար 04,2016 16:58

Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ԱԺՄ անդամ Լավրենտի Կիրակոսյանի հայցը չի բավարարվել: Որոշումն այսօր հրապարակվել է ՄԻԵԴ-ի կայքում:

Լավրենտի Կիրակոսյանը ձերբակալվել էր 2004թ. ապրիլին Ազատության հրապարակում տեղի ունեցած նստացույցի ժամանակ: Նախ նրա դեմ վարչական վարույթ էր հարուցվել ոստիկանությանը չենթարկվելու համար, և 10 օրով կալանավորվել էր: Այնուհետև նրա տունը երկու անգամ խուզարկվել էր և հայտնաբերվել թմրանյութ: 2004թ. հունիսին նա դատապարտվել էր 1,5 տարվա ազատազրկման, իսկ դեկտեմբերին վաղաժամ պայմանական ազատ էր արձակվել:

Եվրադատարան ներկայացված Կիրակոսյանի հայցում նշվում էր, որ նրա տան խուզարկության ժամանակ տեղի է ունեցել 8-րդ հոդվածի (անձնական և ընտանեկան կյանքի, տան և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք) և 6 § 1հոդվածի (արդար դատավարության իրավունք) խախտում:

Դատարանը միաձայն որոշել է, որ Կիրակոսյանի տան խուզարկման ժամանակ կատարված քայլերը և նրա դեմ իրականացված դատավարությունը տեղավորվում են օրենքի շրջանակներում:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29