Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Աշոտ Սուքիասյան. Հայրապետյանը եկել էր որս անելու (Տեսանյութ)

Փետրվար 04,2016 16:55

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում փետրվարի 4-ին դատավոր Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ այսօր շարունակվում էր «Օֆշորի գործի» քննությունը:

Դատական նիստի ընթացքում ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանի ներկայացուցիչ Յուրիկ Խաչատրյանը շարունակում էր ապացույցներ հրապարակել: Ըստ նրա այդ ապացույցներից պարզ է, որ Աշոտ Սուքիասյանը նպատակ չի ունեցել խարդախություն կատարել:

Մեղադրողը հայտարարեց, որ կարելի էր ժամանակ չծախսել եւ հրապարակել այդ փաստերը, քանի որ դրանք մեղադրանքի հետ ոչ մի առնչություն չունեն:

«Հարգելի մեղադրողին կհորդորեի, թե պաշտպանական կողմը ինչ տակտիկա է, ինչ դիրքորոշում է ընդունում, քանի որ դա բացառիկ իրավասություն է»,- ասաց Յուրիկ Խաչատրյանը:

Փայլակ Հայրապետյանի ներկայացուցիչ Շալիկո Փիրուզյանը հայտարարեց, որ լիազորագրերը նպատակային են տրվել, ոչ թե նվիրատվություն են եղել. «Փայլակ Հայրապետյանը Աշոտ Սուքիասյանին չի ճանաչել, Վարդան Հայրապետյանը չի ճանաչել Աշոտ Սուքիասյանին, որպես ինչ պետք է 100 միլիոնանոց գույքը նվիրեին Աշոտին, տային Աշոտին: Այսինքն՝ նպատակ է եղել, նպատակն էլ այն է եղել, որ այսօր Աշոտ Սուքիասյանը նստած է ամբաստանյալի աթոռին խարդախության համար, որ խարդախություն է գործել, խարդախությամբ այս ամեն ինչն արել է, հետեւաբար՝ այսօր ամբաստանյալ է համարվում»:

Offshore-2

Աշոտ Սուքիասյանը հայտարարեց, որ Փայլակ Հայրապետյանը սուտ է խոսում. «Ես էկոնոմիկայի նախարարության ժողովին գնացել եմ որպես առաջատար մասնագետ, ինձ հրավիրել էին, որպեսզի ոտքի կանգնացնեմ ադամանդագործությունը, ես մտադրություն չունեի այդ ժողովին գնալու: Հայրապետյանն է եկել այնտեղ որս անելու. ինքը նպատակ ուներ իր պարտքերը փակեր, հետո էլ բիզնեսը խլեր, Աֆրիկայում էր հայտարարեր, որ ես Հայաստանում ցանկացած մարդու գլուխը կկտրեմ, կվերացնեմ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29