4 փետրվարի 2016թ., Փարիզ: Րաֆֆի Հովհաննիսյանը հունվարի 30-ից փետրվարի 2-ը գտնվում էր Ֆրանսիայի մայրաքաղաքում, որտեղ մի շարք հանդիպումներ է ունեցել հանրային կարծիքի առաջատարների եւ մեր հայրենակիցների հետ:
Ֆրանսիայի «Վերածնունդ» ընկերակցության կողմից փետրվարի 1-ին կազմակերպված իր հրապարակային դասախոսության ընթացքում, ինչպես նաեւ մի շարք մասնավոր հավաքներում ու լրատվամիջոցներին տված հարցազրույցներում Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձել է Հայաստանի ներքին արտակարգ դրությանը եւ վերահաս ժողովրդագրական ճգնաժամին, արժանապատվությամբ լիազորված քաղաքացիների ու առանց քաղբանտարկյալների իրավական Հայրենիք կառուցելու մարտահրավերներին եւ ընթացիկ տարում իրական նոր Հանրապետություն կերտելու հրամայականին՝ վերջապես ընտրված այնպիսի վարչակազմով, որը հարգում է օրենքը, պաշտպանում քաղաքացիական իրավունքները, ապահովում պետական ինքնիշխանությունն ու անձնվիրաբար հետամտում ազգային շահին:
«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն