Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչպես են գաղտնի ծառայությունները կարդում Facebook-ի օգտատերերի նամակագրությունը (Տեսանյութ)

Փետրվար 04,2016 15:32

Մի շարք միջազգային կազմակերպություններ «Ֆեյսբուք» են ներմուծում զանազան խաղեր եւ թեստեր, որոնց «առաքելությունն» իրականում այնպիսին չէ, ինչպիսին պատկերացնում են շարքային օգտատերերը: «Անդրադարձ» մամուլի ակումբում այսօր տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն ասաց, որ «ֆեյսբուքյան» խաղերն ամենագրավիչն են մարդանց համար, քանի որ հնարավորություն են տալիս խաղալու ընկերների հետ. «Իհարկե, դրանց միջոցով գումար են աշխատում գովազդի հաշվին: Եթե խաղացողը ֆերմա է պահում եւ գազազում, որ հարեւանի ֆերման զարգանում է, գումար է վճարում, որպեսզի ասենք իր ֆերմայի կանեփն ավելի արագ աճի…: Յուրաքանչյուր ծրագիր, խաղ կամ թեստ, որն աշխատում է «Ֆեյսբուքի» միջոցով, հարցնում է օգտատիրոջից՝ ինչ եք թույլ տալիս կատարել ձեր անունից: Օգտատերերը հիմնականում շտապում են իմանալ, թե իրենք ինչ գույնի կոկորդիլոս են, ուշադիր չեն կարդում խաղի կամ թեստի հարցումը եւ թույլ են տալիս կարդալու սեփական նամակագրությունը»:

Մասնագետի խոսքով՝ նման խաղերի եւ թեստերի հեղինակը կարող է լինել, ասենք, մի երիտասարդ, որը ցանկանում է գումար աշխատել. «Դրանք կարող են լինել նաեւ տարբեր երկրների գաղտնի ծառայություններ: Այսպես, թեստերի եւ խաղերի միջոցով գաղտնի ծառայությունները կարողանում են կարդալ օգտատերերի նամակները, ինչպես նաեւ օգտատիրոջ անունից նամակներ ուղարկել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29