«Երկրում նկատվում է օնկոլոգիական հիվանդությունների աճ: Վերջին տասը տարվա ընթացքում հիվանդների թիվն աճել է 2000-ով»,-այսօր հայտնեց ԱՆ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի ընդհանուր ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Ռաֆայել Սարգսյանը:
Մյուս կողմից ներկայումս 25.000-30.000 առողջացած անձ կա: Հիվանդացության աճը կարող է նվազել՝ բնակչության առողջ կենսակերպ վարելու դեպքում: «Հնարավոր է 30 տոկոսով նվազեցնել՝ հրաժարվելով վնասակար սովորություններից. ծխախոտ, ալկոհոլի չարաշահում, ոչ ճիշտ սնունդ, ճարպակալում»,-շեշտեց պրոֆեսորը: Պատահական չէ, որ թոքի քաղցկեղի դեպքում հիվանդացության 72 տոկոսը ծխելու հետևանք է:
«Ա1+»-ի դիտարկմանը, թե ճառագայթային բուժում իրականացնող միայն մեկ կենտրոն ունենք, ինչի հետևանքով հերթերը շատ են, պարոն Սարգսյանն արձագանքեց. «Անցյալ տարվանից հերթերը վերացված են: Աշխատողները մինչև ուշ երեկո մնում են, որպեսզի կարողանան բոլորին սպասարկել, և հերթ չառաջանա»:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ