Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Շաբոյանը բենզինի շուկայում գնային չարաշահման երեւույթներ չի տեսնում (Տեսանյութ)

Փետրվար 04,2016 15:19

«Բացարձակապես նման խնդիր չկա»,-այսօր կառավարության նիստից հետո պատասխանելով հարցին, թե գուցե միայն ռուսական ընկերությունից գնելն ու մենաշնորհն է պատճառը, որ բենզինի գինը չի իջնում՝ ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:

Նրա խոսքերով, 2006 թվականից սկսած, 5-6 ներկրողներ կան այս շուկայում եւ բացի Ռուսաստանի Դաշնությունից, նաեւ այլ երկրներից է ներկրվում, օրինակ` Ռումինիայից, Բուլղարիայից. «Բացարձակապես չի նշանակում, որ ամբողջությամբ Ռուսաստանի Դաշնությունից է ներկրվում: Դա տնտեսվարողների բիզնես-որոշումն է»:
Հարցին, թե քանի տոկոսն է այլ երկրներից ներկրվում Արտակ Շաբոյանն ասաց, որ այս պահին չի կարող վիճակագրություն ներկայացնել. «Բացարձակապես սահմանափակումներ չկան, կան խմբաքանակներ, որ ներկայումս էլ, նախկինում էլ ներկրվել են Արեւելյան Եվրոպայի երկրներից»:

Պարոն Շաբոյան ասաց, որ մրցակցության պաշտպանության մարմնի հիմնական խնդիրն է տեսնել տվյալ ոլորտում մուտքի սահմանափակումներ, մուտքի խոչընդոտներ կա՞ն թե` ոչ. «Մեր ուսումնասիրության արդյունքներով, այս ոլորտում չկան որեւէ խոչընդոտներ, սահմանափակումներ»:

Արտակ Շաբոյանն ասաց, որ հանձնաժողովը բենզինի շուկայում գնային չարաշահման երեւույթներ չի տեսնում: Ըստ նրա, եթե որեւէ գործարար ցանկանում է զբաղվել բենզինի բիզնեսով, ապա կարող է զբաղվել եւ որեւէ խոչընդոտ չկա:

Մանրամասները` տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29