Լրահոս
Օրվա լրահոսը

Կկառուցվի նոր էլեկտրակայան

Փետրվար 04,2016 15:06

Գործադիրի հավանությանն է արժանացել ՀՀ կառավարության և «Գրեյնջ Փաուեր» ՍՊԸ-ի միջև կնքվող` Լոռվա մարզի Վանաձոր քաղաքի մոտակայքում «Համակցված Շոգեգազային ցիկլով» 234 ՄՎտ ընդհանուր հզորությամբ էլեկտրաէներգիա արտադրող նոր էլեկտրակայանի կառուցման և շահագործման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը: Ըստ հիմնավորման՝ «Գրեյնջ Փաուեր» ՍՊԸ, որն այս բնագավառում նշանակալի փորձ, տեխնիկական և ֆինանսական հնարավորություններ ունի, նախագծի իրականացման նպատակահարմարության դեպքում ՀՀ-ում կհիմնի առևտրային կազմակերպություն, որի հետ կկնքվի էլեկտրակայանի կառուցման վերջնական պայմանագիր: Պայմանագրի համաձայն՝ ՀՀ կառավարությունը կաջակցի «Գրեյնջ Փաուեր»-ին ձեռք բերել հողատարածք էլեկտրակայանի կառուցման համար՝ Լոռվա մարզի Վանաձոր քաղաքի մոտակայքում: Ընկերությունը պարտավորվում է պայմանագրի կնքման պահից 30 ամսվա ընթացքում իր հաշվին կառուցել էլեկտրակայանը: Դրանից հետո ՀՀ կառավարությունը պարտավորվում է 20 տարուց ոչ պակաս ժամանակահատվածում երաշխավորել էլեկտրաէներգիայի արտադրության համար էլեկտրակայանին անհրաժեշտ գազի մատակարարումը:«

Կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի և Չեռնոգորիայի կառավարությունների միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը: Ըստ հիմնավորման, համաձայնագրի նպատակն է բացառել եկամուտների և գույքի կրկնակի հարկումը, թույլ չտալ պայմանավորվող կողմերի ազգային անձանց նկատմամբ հարկային խտրականություն` բոլոր տեսակի, բնույթի հարկերի առնչությամբ և հանդիսանում է բացառիկ կարևոր պայման այլ տնտեսական համաձայնագրերի ու ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման համար: Չեռնոգորիայի հետ կրկնակի հարկման համաձայնագրի նախագծի կնքումը հնարավորություն կտա զարգացնելու երկու պետությունների միջև ապրանքների և ծառայությունների շրջանառությունը, կապիտալի, տեխնոլոգիաների, մարդկանց շարժը, կնպաստի տնտեսական կապերի զարգացմանը:
Գործադիրը համաձայնություն է տվել նաև Հայաստանի և Ճապոնիայի կառավարությունների միջև հայտագրերի փոխանակման ձևով կնքվող դրամաշնորհի համաձայնագրի կնքման առաջարկությանը: Ըստ հիմնավորման՝ դրամաշնորհի հերթական աջակցությունը կնպաստի երկու պետությունների փոխշահավետ համագործակցությանը, ինչպես նաև ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության բազմաթիվ հրատապ խնդիրների լուծմանը:

Կառավարությունը համաձայնություն է տվել ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև հայ-ռուսական հումանիտար արձագանքման կենտրոնի կեցության, անձեռնմխելիությունների և արտոնությունների պայմանների մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը:

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29