Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզվել է Արագածավան գյուղի երկու բնակչի սպանության շարժառիթը, մեկ անձ ձերբակալվել է

Փետրվար 04,2016 14:40

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Արագածավան գյուղի բնակիչներ Արտյոմ Խամոյանի և Վարդգես Գալստյանի սպանության մի շարք հանգամանքներ, շարժառիթը, մեկ կասկածյալ ձերբակալվել է։

Փետրվարի 3-ին՝ ժամը 23:45-ին, «Թալին» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել, որ շտապ օգնության ավտոմեքենայով իրենց մոտ է բերվել 2 անձի դիակ՝ հրազենային վնասվածքով։

Պարզվել է, որ մահացածները հանդիսանում են Արագածավան գյուղի բնակիչներ՝ Արտյոմ Խամոյանը և Վարդգես Գալստյանը։

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ Մարատ Դուրյանի գլխավորությամբ։

Օպերատիվ ձեռնարկված անհրաժեշտ քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նախկինում ձևավորված անբարյացկամ հարաբերությունների պատճառով փետրվարի 3-ին՝ ժամը 23-ի սահմաններում, Արագածավան գյուղի Հոկտեմբերյան խճուղու թիվ 33 շենքի բակում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ նույն գյուղի բնակիչ, 35-ամյա տղամարդը կրակել է, որի հետևանքով Արտյոմ Խամոյանը և Վարդգես Գալստյանը մահացել են, իսկ Արման Խամոյանն ստացել է մարմնական վնասվածք։

Դեպքի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց սպանություն) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելը և պահելը)։

Կատարվել է դեպքի վայրի, դիակների զննություն, վերցվել փորձանմուշներ, հարցաքննվել են վկաներ, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզաբանման համար նշանակվել փորձաքննություններ։

Սպանության կասկածանքով ձերբակալվել է Արագածավան գյուղի 35-ամյա բնակիչ։ Նրա մոտ հայտնաբերվել և առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացող հրացանը:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ վիճաբանության հնարավոր այլ մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ քննչական կոմիտեի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Երբ իրավապահները զբաղված են իրենց շեֆի, կներեք՝ տիրոջ քաղաքական հակառակորդների նկատմամբ տարբեր հալածանքներ սադրելով, երբ դատարանները զբաղված են իրավապահ համակարգի սարքած գործերը դակելով, ապահով Հայաստանում վիրավորանք ստացածի վերջին փաստարկը մնում է անձնական հրազենը կամ հակառակորդի գույքը պատասխան կրակով այրելը, դե՝ հանրակրթության և նրա շարունակությունը կազմող բանակային ծառայության քյառթու ավանդույթների / որոնք քիչ են տարբերվում զոնի պանյատներից / թողած հոգևոր ավերածությունները գալիս են ամբողջացնելու ՛՛ապահով Հայաստանի՛՛ ֆենոմենը:
    Դե ինչպե՞ս ցավով չարձանագրես. Առա՛ջ, Հայաստան…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29