ՎՏԲ-Հայաստան Բանկը և MasterCard միջազգային վճարային համակարգը հայտարարեցին “Մեկնում ենք Ռիո” մարքետինգային ակցիայի արդյունքների մասին: «Մեկնում ենք Ռիո» արշավը կազմակերպվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից թողարկվող Cirrus/Maestro® և MasterCard® քարտապանների միջև: Այն հաճախորդները, ովքեր 2015 թ. սեպտեմբերի 20-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանում և արտերկրում քարտի միջոցով կատարել են 300 000 ՀՀ դրամ և ավելի գումարի չափով գնումներ (այդ թվում նաև Internet-գնումները), ավտոմատ կերպով մասնակցում են ակցիային:
Մրցանակների խաղարկությունը կայացել է 2016թ.-ի փետրվարի 2-ին ժամը 18:50-ին «Կենտրոն» հեռուստաընկերության ուղիղ եթերում: Հաղթողները ընտրվեցին անվանական քարտերի պատահական խաղարկության միջոցով: Այս անգամ խաղարկվում էր 5 կոմպլեկտ սմարթ-ժամացույց, որի հաղթողներին էին՝ Գեորգի Շամյանը, Աննա Առաքելյանը, Արմեն Նանյանը, Դավիթ Ժամագործյանը և Վահե Գրիգորյանը: Իսկ գլխավոր մրցանակի հաղթող ճանաչվեց Դմիտրի Ատբաշյանը, որին տրվեց ուղեգիր 2 անձի համար դեպի Ռիո դե Ժանեյրո` մասնակցելու 2016 թ. կայանալիք Կարնավալին:
“Մեկնում ենք Ռիո” խթանող մարքեթինգային արշավը ուղղված էր ՎՏԲ – Հայաստան Բանկի MasterCard քարտերի միջոցով անկանխիկ վճարումների ծավալների մեծացմանը և Հայաստանի սպառողների՝ MasterCard քարտերի միջոցով անկանխիկ վճարումների հարմարավետության և ֆունկցիոնալության վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացմանը:
ՎՏԲ-Հայաստան Բանկը պարբերաբար անցկացնում է նմանատիպ ակցիաներ և յուրաքանչյուր անգամ ավելի շատ թվով հաճախորդներ են մասնակցություն ունենում: