Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է պետք, որպեսզի գյուղատնտեսության ոլորտը զարգանա

Փետրվար 04,2016 13:47

«Գյուղատնտեսության ոլորտին երկիր մտած վարկերի ընդամենը 8%-ն է ուղղվել, այն դեպքում, երբ գյուղատնտեսությունը ՀՆԱ-ի 20%-ն է կազմում: Գոնե վարկերի 20%-ը տայինք այս ոլորտին: Այն միակ ոլորտն է, որ տնտեսական աճ է ապահովում արդեն: Հանցավոր է նման քիչ գումարներ ներդնել գյուղատնտեսության մեջ»,- «Հայելի» ակումբում հայտարարեց Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը:

Ըստ Լյովա Խաչատրյանի՝ այս ոլորտն ավելի զարգացնելու համար վերամշակող ընկերություններին պետք է էժան կամ անվճար վարկեր տրամադրել. «Նրանք սոցվճարներով, հարկերով, աշխատատեղերով այդ ամեն ինչը կփակեն: Ընդհանուր օգուտն ավելի շատ կլինի: 8%-ը տվել ենք գյուղատնտեսությանը, մնացածը չգիտեմ ինչ ենք արել: 3 հատ ճանապարհ ենք ասֆալտել, որը հեսա կքանդվի»:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն էլ կարծում է, թե գյուղատնտեսությունն այն ոլորտն է, որը քիչ է ենթարկվում տնտեսագիտական օրինաչափություններին. «Գյուղատնտեսության վրա մեծ ներդրումներ պետք է կատարվեն: Բայց գյուղացին վարկը վերցնում է, արդյունք չի ստանում կամ ստանում է, չի կարողանում իրացնի եւ մնում է վարկի տակ: Սրանք անհատական վարկեր են, որոնք արդյունավետ չեն, քանի որ ռիսկային են»:

Ըստ նրա՝ գյուղատնտեսական ինքնարժեքը մեծ է՝ համեմատած այլ երկրների հետ. «Որակն էլ կամաց-կամաց ցածրանում է: Ազատ շուկայական հարաբերություններ են հիմա: Ինչո՞ւ պետք է դրսից, ասենք, լոլիկ չգա: Մերը մրցունակ չի դրսում եւ ներսում: Խորքային խնդիրներ պետք է լուծենք, որպեսզի գյուղատնտեսությունը ռելսերի վրա դնենք»:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29