Մարտի 1-ից Հայկ Հակոբյանն այլեւս չի լինի Փաստաբանների պալատի մամուլի խոսնակը; Այս մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում:
«Մարտի 1-ից ես որոշել եմ զբաղվել այլ աշխատանքով և խնդրել եմ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին տալ ինձ այդ հնարավորությունը:
Շնորհակալ եմ, որ իմ խնդրանքը բավարարվել է:
Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ում հետ աշխատել եմ այս տարիների ընթացքում: Շնորհակալ եմ շատերի բարձր գնահատականին արժանանալու համար, իսկ թերությունների համար…Դրանք ակտիվ աշխատանքի ընթացքում անխուսափելի են: Եղել եւ մնում եմ Փաստաբանների պալատի կողքին: Ապագա զբաղվածությունս կապված է լինելու տեղեկատվության և լրատվության հետ՝ «բարիկադների մյուս կողմից»»,- այս մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում:
Կարդացեք նաև
Հայկ Հակոբյանի եւ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի դեմ փաստաբաններ Երվանդ Վարոսյանը եւ Լուսինե Սահակյանը հայց են ներկայացրել դատարան՝ պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասը հատուցելու պահանջով: Փաստաբանները պահանջում են ամիսներ առաջ xnews.am կայքում իրենց պատիվն ու արժանապատվությունը ոտնահարող հոդվածի վերաբերյալ հերքում հրապարակել եւ ներողություն խնդրել: Նրանք որպես բարոյական վնասի փոխհատուցում սիմվոլիկ 1 դրամ են պահանջել: