Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի շահերն անհամատեղելի են

Փետրվար 04,2016 13:05

«Կոալիցիան շատ լավ բան է, բայց երբ կա բազմակուսակցական համակարգ, կոալիցիան մի քիչ ուրիշ բնույթ է կրում: Մեր երկրում չկա բազմակուսակցական համակարգ, այն միակուսակցական է: Իսկ այլ պարագայում լրիվ ուրիշ բնույթ է կրում կոալիցիան. մոլորակ եւ արբանյակներ»,- «Հայելի» ակումբում այս կարծիքը հայտնեց Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի ղեկավար Ռուբեն Բաբայանը:

Ըստ նրա՝ կոալիցիան այն է, երբ փոխադարձ շահագրգռվածություն կա եւ հարցերն առանց իրար հնարավոր չէ լուծել. «Այժմ այդ տեսակ մոտեցումներ չկան: Ինձ համար կոալիցիա բառը չի համապատասխանում այն քաղաքական համակարգին, որն այժմ գոյություն ունի Հայաստանում: Առ այսօր մենք չենք հրաժարվել սովետական միակուսակցական համակարգից»:

Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն էլ նշեց, որ Հայաստանում քաղաքական կոալիցիա կձեւավորվի, երբ կուսակցությունների, կազմակերպությունների ծրագրերը որեւէ նպատակի համար անհրաժեշտ կլինի միավորել. «Մեր դեպքում ազատական, բուրժուական Հանրապետական կուսակցությունն ունի այդ ծրագրերը, սոցիալական Դաշնակցությունն ունի բոլորովի այլ ծրագրեր: Նրանց շահերն անհամատեղելի են»:

Ազատ Արշակյանը կարծում է, թե ճիշտ կլիներ, որ նրանք լինեին սուր մրցակիցներ. «Նրանց մոտ փոխզիջում չկա: Նրանցից մեկը կարող է միայն գալ միայն մյուսին հեռացնելուց հետո: Միայն ժնեւյան հայտնի հայ-թուրքական բանակցությունները բավարար են, որպեսզի Դաշնակցությունը նույն սեղանի մոտ չնստի Հանրապետականի հետ»:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29