Մոսկվայում ծեծի է ենթարկվել Ռուսաստանի աշխարհագրական հանրության անդամ, հրապարակախոս Անդրանիկ Սուլեյմանյանը:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, վկայակոչելով ոստիկանությանը, դեպքի առիթով ձերբակալվել է 3 մարդ, որոնց դեմ հարուցվել է քրեական գործ:
Ավազակային հարձակումը տեղի է ունեցել փետրվարի 1-ին: Սուլեյմանյանի վրա հարձակում են գործել, ծեծի ենթարկել և գողացել նրա անձնական իրերը:
Ըստ գործակալության աղբյուրի՝ հարձակումը նախապես ծրագրված չի եղել: Ձերբակալվածները ծննդով Միջին Ասիայից են:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա Անդրեասյանը