Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց պատժել մարզպետարանների անբարեխիղճ պաշտոնյաներին

Փետրվար 04,2016 12:23

Այսօր կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը Արմեն Երիցյանին, որը տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարն է, հանձնարարեց պատժել մարզպետարանների անբարեխիղճ պաշտոնյաներին:

Վարչապետի խոսքերով, որ փետրվարի 2-ի կառավարությունում անցկացված խորհրդակցության ժամանակ լսվել են Արագածոտնի ու Կոտայքի մարզպետարանների սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններում անցկացված Վերահսկիչ պալատի ուսումնասիրությունները. «Խորհրդակցության ընթացքում մենք շատ մանրամասն լսել ենք բոլոր կողմերին, մեզ համար անընդունելի են այն արդարացումները, որոնք հնչում էին խորհրդակցության ժամանակ, որոնց մեծ մասն անհիմն են: Հանձնարարում եմ Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար պարոն Երիցյանին մարզպետների հետ միասին քննարկել այդ հարցերը: Ես համոզված եմ, որ կան դեպքեր, որտեղ պետք է նաեւ ազատել այդ պաշտոնյաներին իրենց զբաղեցրած պաշտոններից»:

Նա նաեւ նշեց, որ իր համար ընդունելի է ՎՊ խորհրդի առաջարկությունը՝ մարզպետարանների բոլոր սոցիալական ծառայություններում իրականացնել ստուգումներ. «Դա այն ոլորտն է, որտեղ մենք պետք է արդարությունն ու անաչառությունն անպայման ապահովենք, ինչպես նաև մյուս բոլոր ոլորտներում»,- ասաց վարչապետը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29