Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նավասարդ Սրբազանը դեմ է եղել «Իրական Նավասարդ Կճոյան» ֆիլմի հրապարակմանը

Փետրվար 04,2016 16:00

Համացանցում շրջանառվում է մի ֆիլմ, որը կրում է «Իրական Նավասարդ Կճոյան» վերնագիրը: Սրբազանի մասին ֆիլմում խոսում են նրա հետ շփված մարդիկ, համակուրսեցին, դասախոսը, հարեւաններ, հոգեւորականներ, օգտագործված է Սրբազան հոր մի հարցազրույցի ձայնագրությունը, արխիվային լուսանկարներ՝ նրա մանկության, բանակային տարիներից եւ հոգեւոր առաքելության տարբեր շրջաններից:

«Առավոտը» փորձեց Արարատյան հայրապետական թեմից մեկնաբանություն ստանալ ֆիլմի վերաբերյալ, որի տարածմանը Նավասարդ արքեպիսկոպոսը ինչ-ինչ պատճառներով դեմ է եղել: Առաջնորդարանի ներկայացուցիչ տեր Եսայի քահանա Արթենյանն այդ առիթով «Առավոտին» ասաց, որ իր անձնական վերաբերմունքը նշյալ ֆիլմի վերաբերյալ կարող է սուբյեկտիվ լինել ու հրապարակման համար չէ: Միեւնույն ժամանակ տեր Եսային ընդգծեց. «Այդ ֆիլմը մեկ մարդու անհատական որոշումն ու նախաձեռնությունն է եղել, ուստի ինչպես ֆիլմում է ասվում՝ Սրբազան հայրը ի սկզբանե թե՛ այդ ֆիլմի նկարահանումների եւ թե՛ հրապարակումների հետ համաձայն չի եղել: Յուրաքանչյուր մարդ ազատ է իր գործունեության մեջ, եւ բնականաբար Արարատյան հայրապետական թեմը որեւէ հայտարարություն կամ հաղորդագրություն այս տեսանյութի հետ կապված չի տարածել, քանի որ որեւէ առնչություն չունի այդ ֆիլմի հետ»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29