Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանը «Գազպրոմ Արմենիայի» ղեկավարությանը հորդորեց զբաղվել գազի գինը իջեցնելով

Փետրվար 04,2016 11:46

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձավ գազի գնի հարցին՝ հայտարարելով, որ ՀՀ տնտեսվարողների համար էական է իրենց արտադրանքի մրցունակությունը չխաթարող էներգակիրների գինը. «Մենք շահագրգռված ենք, որ հանրապետության էական ենթակառուցվածք հանդիսացող «Գազպրոմ Հայաստան» ընկերությունը լինի կայուն եւ խելամտորեն շահութաբեր: Սակայն տնտեսության եւ բնակչության համար եւս պետք է գները լինեն մատչելի ու շահավետ:

Գազի սպառման ծավալների նվազումը ակնհայտորեն վկայում է, որ ընկերությունը կարող է ունենալ ավելի մեծ հասույթներ ավելի ցածր գների դեպքում: Կարծում եմ, որ «Գազպրոմ Հայաստան» ընկերության ղեկավարությունը մեծ անելիք ունի՝ այս բիզնես տրամաբանությունը հանրությանը եւ իր վերադասին ներկայացվելու գործում, ինչի արդյունքում թե՛ «Գազպրոմի», թե՛ Ռուսաստանի Դաշնության համար հստակ կդառնա մեր բանակցային առաջարկի փոխշահավետ բնույթը»:

Հովիկ Աբրահամյանի խոսքերով, համաշխարհային տնտեսության ու աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված՝ ակնհայտ է գազի գնի իջեցման ոչ միայն անհրաժեշտությունը, այլեւ հնարավորությունը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29