Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը թակարդում է հայտնվել. «Չորրորդ իշխանություն»

Փետրվար 04,2016 11:24

Տնտեսական ծանր վիճակի հիմնական պատճառը ԵԱՏՄ մտնելն է։ Ընդ որում՝ միանգամայն արդարացի են այն պնդումները, որ եթե անգամ Հայաստանը չանդամակցեր ԵԱՏՄ-ին, միեւնույն է՝ Ռուսաստանի տնտեսական ծանր վիճակն ու ռուբլու արժեզրկումը ծանր հարված էր հասցնելու Հայաստանին, էլի դեպի այդ երկիր արտահանումը կտրուկ նվազելու էր, էլի տրանսֆերտները պակասելու էին եւ այլն։ Ճիշտ են ասում։

Բայց այստեղ ուրիշ խնդիր կա՝ ԵԱՏՄ-ին անդամակցելով Հայաստանը կտրուկ նվազեցրել է այլ ուղղություններով գործընկերներ գտնելու հնարավորությունները։ Իսկ ԵԱՏՄ– ին անդամակցելու որոշումը կայացրել է Սերժ Սարգսյանը՝ «մի գիշերվա մեջ»։ Ուշադրություն դարձրեք՝ դրա համար Սերժ Սարգսյանին քննադատելը կարող է «հեռուն տանել»։ Չէ՞ որ բոլորի համար էլ ակնհայտ է՝ Հայաստանը չէր կարող իր ռազմաքաղաքական անվտանգությունը        կապել ՀԱՊԿ-ի հետ, իսկ տնտեսապես ինտեգրվել «հակառակ բեւեռին» (ասենք՝ Եվրամիությանը)։ Այդպես չի լինում։ Կամ ինտեգրվում ես Արեւմուտքին եւ ռազմաքաղաքական հարցերում ապավինում ՆԱՏՕ-ին, կամ՝ եթե ապավինում ես ՀԱՊԿ-ին, պիտի «ինտեգրվես» ԵԱՏՄ-ին։ Դրա համար էլ այս թեմայով խոսելն ընդունված չէ։ Որովհետեւ եթե «շատ խորանան»՝ կստացվի, որ առանց դարաբաղյան հակամարտությունը կարգավորելու հնարավոր չէ դուրս պրծնել Ռուսաստանի ազդեցության գոտուց։ Իսկ ղարաբաղյան խնդիրը կարգավորելը, որպես կանոն, մեզանում համարվում է «ազգի դավաճանության» նման մի բան։

Մի խոսքով՝ Հայաստանը թակարդում է հայտնվել։ Բայց պրոբլեմն այն է, որ բուն վտանգը դեռ առջեւում է։ Եթե Ռուսաստանի վիճակը շարունակի վատանալ (իսկ դրա հավանականությանը շատ մեծ է), Հայաստանի վիճակը նույնպես վատանալու է, ընդ որում՝ շատ ավելի կտրուկ։ Եվ Հայաստանը վաղ թե ուշ ստիպված է լինելու դուրս գալ ԵԱՏՄ-ից։ Այլ ելք պարզապես չի մնալու, որովհետեւ Ռուսաստանից ակնկալիքներ չկան, իսկ Արեւմուտքը հազիվ թե ցանկանա աջակցել ԵԱՏՄ անդամ երկրին։

Այլ կերպ ասած՝ պրոբլեմը ԵԱՏՄ-ին անդամակցելու հետեւանքները չեն, պրոբլեմն այն ՚է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետեւանքներն ավելի ցավոտ են լինելու։ Ընդ որում՝ ոչ թե տնտեսական, այլ ռազմաքաղաքական առումով։ Դրա համար են ասում «Էշին նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու»։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29