Բանից պարզվում է՝ Երեւանի քաղաքապետարանը վարչական վարույթ է հարուցել մի քաղաքացու նկատմամբ, որովհետեւ նա «իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքը» Ամանորյա եւ Ծննդյան տոների օրերին տոնականորեն չի զարդարել։
«ՉԻ» – Գաղափարն, իհարկե, լավն է եւ կարող է լուրջ եկամուտներ ապահովել քաղաքապետարանի համար։ Հետագայում կարելի է լուրջ տուգանքներ սահմանել նաեւ նրանց համար, ովքեր ապրիլի 24-ին իրենց օբյեկտների դռներին սեւ ժապավեններ չեն կապել կամ սեպտեմբերի 21-ին լուսամուտներից փուչիկներ չեն կախել, պաշտպանության նախարարությունը կարող է վարչական վարույթ հարուցել այն ծնողների նկատմամբ, ովքեր իրենց որդիների համար պատշաճ բանակի քեֆ չեն կազմակերպել եւ այլն։
Ճիշտ է, նույնիսկ Խորհրդային Միությունում նման բան չկար՝ մայիսի 1-ին անտրամադիր լինելու համար չէին տուգանում, բայց փոխարենը՝ Հյուսիսային Կորեայում, օրինակ, Առաջնորդի ծննդյան օրը չժպտալու համար կարող են անգամ ձերբակալել:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում