Քիչ առաջ կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում: Ինչպես Արագածոտնի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արագած ավան-գյուղում հնչել են կրակոցներ, ինչի արդյունքում 2 հոգի մահացել է, իսկ 1 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածներն են 40-ամյա Արտյոմ Սասունի Խամոյանը և 49-ամյա Վարդգես Հայկի Գալստյանը, իսկ վիրավորը սպանվածներից մեկի՝ Ա. Խամոյանի եղբոր որդին է՝ 32-ամյա Արման Սասունիկի Խամոյանը: Նշված անձինք բնակվում են նույն գյուղում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Թալինի բաժնի աշխատակիցները նշված սպանությունները կատարելու կասկածանքով ոստիկանության Թալինի բաժին բերման են ենթարկել նույն գյուղի բնակիչ, 35-ամյա Սեդրակ Հենրիկի Ղազարյանին, ում մոտ հայտնաբերվել է «Վինչեստր» տեսակի հրացան:
Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com-ի կայքում