Մեզ մոտ ամեն ինչ խառնվել է իրար, եւ բնակչությունը չգիտի կամ սխալ գիտի պատգամավորի դերը, պարտականությունները։ Քանի որ մեծամասնական ընտրակարգով սովորաբար ընտրվում են գործարարներ՝ հսկայական գումարների ներդրմամբ, խոստումներ տալով, գումար կամ այլինչ բաժանելով, «բարեգործություն» անելով, քաղաքացին մոռացել է, որ պատգամավորի գլխավոր անելիքը դա չէ։
Բարեկամս պատգամավոր էր ընտրվել մեծամասնական ընտրակարգով, գյուղացիներն ասում էին՝ «հենա ընտրեցինք, ի՞նչ արեց»։ Ասում եմ՝ տասնյակ օրենսդրական նախաձեռնություններով է հանդես եկել։ Հակադրվում են՝ «Գյուղն ասֆալտ չունի, առուն լցվում ա տները», ի՞նչ օգուտ իր օրենքներից։ Այսինքն, ամեն ինչ իրար է խառնվել, եւ արդյունքում ոչ պատգամավորը գիտի իր անելիքը, ոչ գյուղացին։
Պատգամավորի գլխավոր անելիքն օրենսդրական աշխատանքն է, օրենք հեղինակելը, որոնցով պետք է շարժվի ողջ երկիրը, պետք է կարգավորվի յուրաքանչյուր մարմնի աշխատանքը, որն էլ արդյունքում կկարգավորի մեր կյանքը, պետությունը կշարժվի ժամացույցի պես։
Ըստ վիճակագրության, օրենքների 90 տոկոսը կառավարությունն է ներկայացնում, 1-2 տոկոսը՝ նախագահը։ Խորհրդարանն ընդամենը դատարկ դահլիճում քննարկում է ու հաստատում։ Իսկ այդ օրենքները մնում են անուշադրության մատնված պետության բոլոր օղակների կողմից՝ ամենաներքեւից մինչեւ ամենավերեւ:
Կարդացեք նաև
Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում