Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով. «Կուսակցության վոժդը տիկին Նառան է, եւ նրանք այդպես են որոշել». «Հայկական ժամանակ»

Փետրվար 04,2016 10:42

Երեկ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովին հարցրինք՝ ի վերջո իշխանությունները դաշնակցության հետ միասին ինչո՞ւ «Բարգավաճ Հայաստանին» էլ համագործակցության չեն հրավիրում եւ նախարարական կամ այլ պորտֆելներ չեն տալիս նաեւ այդ կուսակցության անդամներին։ Շարմազանովը պատասխանեց. «Այդ կուսակցության առաջնորդը հայտարարել է, որ նրանց օրակարգում նման հարց չկա»։

Բայց չէ՞ որ այդ կուսակցության մյուս անդամներն էլ հայտարարում են, որ եթե առաջարկություն լինի, դեմ չեն լինի, կքննարկեն՝ այս նկատառմանը Շարմազանովն արձագանքեց. «Ես գիտեմ, որ ոչ միայն Միքայել Մելքումյանը, այլեւ Վահան Բաբայանը, այնտեղ այլ մարդիկ էլ կան, ովքեր սերտ համագործակցության կողմնակից են, բայց իրենց կուսակցության վոժդը տիկին Նառան է, եւ նրանք այդպես են որոշել»։

ՀՀԿ-ական շատ պաշտոնյաներ մասնավոր զրույցներում պարզապես ասում են, թե այս անգամ իրենց ընդհանրապես անհրաժեշտ չէ ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմելը։ Անցած տարվա փետրվարյան իրադարձություններից ու այդ կուսակցության նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականությունից հեռանալուց հետո ԲՀԿ-ն կորցրել է իր կշիռն ու այլեւս չի հետաքրքրում իշխանություններին։ Հանրապետականներն ասում են, թե այսօրվա ԲՀԿ-ում չկան ընտրությունների ժամանակ ձայն բերող կամ ֆինանսական լուրջ հնարավորություններ ունեցող մարդիկ։ Չկան նաեւ քաղաքական լուրջ դեմքեր։ Ուրեմն, էլ ո՞ր առավելության կամ հնարավորությունների համար պետք է այդ կուսակցության հետ կոալիցիա կազմեն, հատկապես որ նույն փետրվարյան իրադարձություններից հետո առանց կոալիցիա կազմելու էլ ԲՀԿ-ն պաշտպանում է իրենց խոշոր ծրագրերը՝ կողմ արտահայտվելով սահմանադրական փոփոխություններին ու 2016թ. բյուջեին։

Ավելին՝ հանրապետականները նաեւ շեշտում են, որ հիմա ԲՀԿ-ի հետ համագործակցելը կվնասի առանց այդ էլ իրենց, ինչպես ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էր հայտարարել՝ հեղինակազրկված իմիջին։ Ավելին 2017թ. իրենք կունենան ԲՀԿ-ին մի կերպ խորհրդարան անցկացնելու դժվարին պարտականություն։

Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29