Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի նշանակման և վճարման կարգում կատարված հիմնական փոփոխությունները

Փետրվար 04,2016 10:36

2016 թվականի հունվարի 1-ից երեխայի խնամքի նպաստը նշանակում և վճարումն ապահովում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժինները:

Անցումային փուլի հետ կապված խնդիրներով պայմանավորված՝ հունվար ամսվա երեխայի խնամքի նպաստի վճարման ցուցակը վճարող կազմակերպություններին կփոխանցվի մինչև ս.թ. փետրվարի 10-ը:

Յուրաքանչյուր ամիս՝ երրորդ աշխատանքային օրվանից սկսած, վճարման ցուցակով կվճարվի նախորդ ամսվա խնամքի նպաստը:

Տեղեկացնում ենք նաև, որ, հետայսու խնամքի նպաստը կարող է վճարվել նաև բանկային հաշվին փոխանցվելու միջոցով, եթե շահառուն անձամբ կամ այլ անձի միջոցով Ծառայության տարածքային բաժին ներկայացնի Նախարարության հետ համապատասխան պայմանագիր կնքած բանկում բացված բանկային հաշվի համարը:

2016 թվականի փետրվարի 1-ի դրությամբ խնամքի նպաստի անկանխիկ վճարման պայմանագիր են կնքել հետևյալ բանկերը.

1)        Հայբիզնեսբանկ,

2)        Պրոմեթեյ բանկ

3)        ՀայԷկոնոմբանկ

Միաժամանակ, համապատասխան քայլեր են ձեռնարկվում բոլոր բանկերի հետ խնամքի նպաստի անկանխիկ վճարման պայմանագիր կնքելու ուղղությամբ:

Պայմանագիր կնքած բանկերի ցանկին կարող եք ծանոթանալ Ծառայության տարածքային բաժիններում և Ծառայության կայքում:

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29