Ռոբերտ Ուոլթերի զեկույցի քվեարկությանը EPP-ից մասնակցել է 64 պատգամավոր, նրանցից 26-ը կողմ է քվեարկել, 19-ը՝ դեմ, վերջիններիս թվում՝ նաեւ հայաստանցի պատգամավոր։ Մարկովիչի զեկույցի քվեարկությանը EPP-ից մասնակցել է 73 պատգամավոր, կողմ ձայները՝ 38, դեմ ձայները՝ դարձյալ 19։ Թե ինչու են -ից որոշել ՀՀԿ-ին՝ Սերժ Սարգսյանով ու Աշոտյանով հանդերձ, այդպես ապտակել՝ անհայտ է, սակայն այն, որ 38-ը 19-ի կրկնակին է, փաստ է։ Ընդհանրապես՝ եւ Ուոլթերի, եւ Մարկովիչի զեկույցներին կողմ ձայների 40 տոկոսն ապահովել է EPP-ն (Ուոլթերի դեպքում 66 կողմ ձայնից 26-ը, Մարկովիչի դեպքում՝ 98 կողմ ձայնից 38-ը)։
Ավելին, Ուոլթերի եւ Մարկովիչի զեկույցների վերաբերյալ ԵԽԽՎ ամբիոնից EPP-ի պաշտոնական տեսակետը ներկայացնող, նաեւ EPP խմբակցությունը ղեկավարող Ալեքս Ֆիշերը Հայաստանին պատժելու ALDE-ի կոչին ամենեւին չի հակադրվել եւ զեկույցներին էլ դեմ չի արտահայտվել։ Ֆիշերն ընդամենը ասել էր, որ EPP-ն գտնում է՝ ԵԽԽՎ հարթակը պետք է օգտագործվի հայերի եւ ադրբեջանցիների երկխոսության համար, իսկ անձամբ ինքն Ուոլթերի զեկույցին կողմ էր քվեարկել (Մարկովիչի զեկույցի քվեարկությանը չէր մասնակցել)։
Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում