Ռուսաստանի մայրաքաղաքում ընթացող շախմատի «Moscow Open» մրցաշարի կանանց ուժեղագույնների խմբում հայաստանցի Լիլիթ Գալոյանը նոր հաղթանակ տոնեց, այս անգամ Ռուսաստանի ներկայացուցիչ Մարիա Նեշաեւայի նկատմամբ եւ հինգերորդ տուրից հետո 4,5 միավորով բարձրացավ չորրորդ հորիզոնական:
Հերթական օրը հաջող դասավորվեց Իրանում շարունակվող Ֆիրդուսիի միջազգային մրցաշարում հանդես եկող գրոսմայստերներ Կարեն Գրիգորյանի եւ Հովհաննես Գաբուզյանի համար, որոնք յոթերորդ տուրում առավելության հասնելով մրցակիցների նկատմամբ, 5,5-ական միավորով մի փոքր բարելավեցին դիրքերը եւ մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են, համապատասխանաբար, 11-րդ եւ 13-րդ տեղերը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ open.moscowchess.org-ի