Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ն ավելացնում է ռազմական ծախսերը՝ «ընդդեմ ռուսական ագրեսիայի». «Ազատություն» ռ/կ

Փետրվար 03,2016 20:24

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման նախատեսում է զգալիորեն ընդլայնել երկրի ռազմական ներկայությունը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ՆԱՏՕ-ի անդամ երկրներում՝ քառապատկելով այդ նպատակին ուղղված բյուջետային միջոցները:

Նախաձեռնության նպատակը «տարածաշրջանում ռուսական ագրեսիայի առավելագույնս զսպումն է»: Այս մասին Վաշինգտոնում հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը: Սպիտակ տունը ծրագրում է 2017 թվականին լրացուցիչ ռազմական սարքավորումների համար վճարել ավելի քան 3 միլիարդ 400 միլիոն դոլար: Ընթացիկ տարվա բյուջեով ռազմական ծախսերին հատկացվել է 789 միլիոն դոլար: Նախատեսվում է, որ անհրաժեշտության դեպքում նոր սարքավորումները կօգտագործեն ամերիկյան և ՆԱՏՕ-ի ուժերը:

«Մենք ուժեղացնում ենք մեր դիրքերը Եվրոպայում՝ սատարելով ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցներին՝ ընդդեմ ռուսական ագրեսիայի: Մենք ամրապնդում ենք դիրքերը՝ ընդդեմ ռուսական ագրեսիայի», – ասել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարն ու հավելել՝ նախընթաց 25 տարիներն այդ մասին չեն մտածել, իսկ հիմա արդեն որոշել են դիմել նման քայլի: «Այսօրվա անվտանգության միջավայրը դրամատիկ կերպով տարբերվում է 25 տարի առաջ եղածից, և դա պահանջում է նոր մտածելակերպ ու նոր գործելաոճ»,- հայտարարել է Քարթերը: Ըստ նրա, Միացյալ Նահանգների զինուժն առաջիկա տարիներին կդրսևորի մի վարքագիծ, որը կտարբերվի նախորդ տարիներին Աֆղանստանում և Իրաքում դրսևորված վարքագծից:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Ազատություն» ռ/կ-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29